REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

18/10/2012
Նորություններ. Որ հիվանդությունների դեպքում է արգելվում մեքենա վարել


Հայաստանի կառավարությունը հաստատել է վարորդական վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման կարգը, այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոցը, Ճանապարհային ոստիկանության ծառայություն ներկայացվող բժշկական հավատարմագրման տեղեկանքի ձևը, ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը:



Համաձայն կառավարության որոշման, մասնավորապես, արգելվում է տրանսպորտային միջոց վարել հետեւյալ հիվանդությունների դեպքում` աչքի բացակայություն, վերին կամ ստորին վերջույթի, դաստակի կամ ոտնաթաթի բացակայություն, շարժումները սահմանափակող` դաստակի կամ ոտնաթաթի ձեւախախտում, ինչպես նաեւ ձեռքերի մատների կամ ֆալանգների ձեւախախտումներ եւ արատներ, որոնք հանգեցնում են վերջույթի ֆունկցիաների խիստ խանգարման, բացառությամբ անձի հնարավորություններին հարմարեցված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքերի:



18/10/2012
Նորություններ. Նոր արագաչափեր Երեւանի փողոցներում


Ինչպես տեղեկացանք Ճանապարհային ոստիկանությունից, 2012 թվականի հոկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի, Թամանցիների, Պռոշյան փողոցներում և Արշակունյաց պողոտայում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:



Տեղեկացվում է  նաև, որ նշված վայրերում երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:



16/10/2012
Նորություններ. Մեքենաներին կտրամադրվեն "ժամանակավոր" համարանիշներ` 7 օր ժամկետով


Կառավարության նիստում այսօր որոշում ընդունվեց տրանսպորտային միջոցին հատկացված, սակայն հաշվառման պահին չտրամադրված ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող համարանիշերի փոխարեն "Ժամանակավոր" համարանիշեր տրամադրելու, ինչպես նաեւ տրիցիկլերին, քվադրոցիկլերին, մոտոսայլակներին եւ մոտոտրանսպորտային միջոցներին (մոտոցիկլներ, մոտոռոլլերներ, մոպեդներ, մոտոսահնակներ) ավտոմոբիլներին հատկացվող հաշվառման համարանիշերի տեսքից տարբերվող տեսքի հաշվառման համարանիշեր հատկացնելու մասին:



"Ժամանակավոր" համարանիշերի սահմանումը պայմանավորված է նրանով, որ հաշվառման պահին ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հիմնական համարանիշերի տրամադրված չլինելը հնարավորություն չի տալիս մինչեւ դրանց ստանալը շահագործել տրանսպորտային միջոցները: "Ժամանակավոր" համարանիշներ ունենալու դեպքում դրանք կարող են անարգել շահագործվել: "ժամանակավոր" համարանիշները տրամադրվելու են 7 օր ժամկետով` մինչ ցանկալի կամ մեծ պահանջարկ ունեցող հիմնական համարանիշի տրամադրումը



12/10/2012
Նորություններ. Արագաչափեր են տեղադրվում միջպետական ճանապարհին


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:

2012-ի հոկտեմբերի 10-ից գործարկվելու է "Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման" միջպետական նշանակության ավտոճանապարհի 91-րդ կմ հատվածում (Դիլիջան քաղաքի վարչական տարածքում) նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Տեղեկացվում է, որ ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:


 



08/10/2012
Նորություններ. Վճարովի ավտոկայանատեղիները կառանձնանան կարմիր գծանշմամբ


Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղի կազմակերպման կարգն ու գետնանշման ձեւը հոկտեմբերի 9-ին հաստատվեց կառավարության կողմից:



Ավտոկայանատեղի (որի համար նախատեսվում է տեղական տուրքի գանձում) գետնանշման ձեւը պետք է լինի հետեւյալ կերպ.



1. Փողոցի երթեւեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած տարածքն առանձնացվում է փողոցի երթեւեկելի հարեւան գոտուց` ավտոկայանատեղիի երկայնական սահմանագծի կարմիր գույնի խզվածքներով գետնանշմամբ: Եթե փողոցի երթեւեկելի մասում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղում թույլատրվում է ավտոտրանսպորտային միջոցներիՙ միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ կայանում, ապա ավտոկայանատեղի տարածքն առանձնացվում է նաեւ լայնակի սահմանագծով` կարմիր գույնի հոծ գետնանշմամբ:



2. Հրապարակներում կազմակերպված վճարովի ավտոկայանատեղերը սահմանազատվում են կարմիր գույնի գետնանշմամբ` ավտոտրանսպորտային միջոցների մուտքի-ելքի ուղիների կողմից` խզվածքներով, ավտոկայանատեղիի տարածքի սահմանագիծը հրապարակում` հոծ գծով:



3. Առանձին դեպքերում, ելնելով ավտոկայանատեղիի տարածքի առանձնահատկություններից եւ նպատակահարմարությունից, կարող է իրականացվել վճարովի ավտոկայանատեղի զբաղեցրած ամբողջ տարածքի կարմիր ներկանյութով, այդ թվումՙ կարմիր գույնի ասֆալտբետոնյա կամ այլ ծածկույթներով սահմանազատում:



Ավտոկայանատեղերի կազմակերպումը իրականացվելու է համայնքի ավագանու որոշման հիման վրա: Դրանք կարող են կազմակերպվել ՀՀ օրենսդրությամբ սահմանված քաղաքաշինական, շինարարական եւ այլ նորմերի պահանջներին համապատասխան`



1)  փողոցի երթեւեկելի գոտում` միայն երթեւեկելի մասի եզրի երկարությամբ ավտոտրանսպորտային միջոցների հաջորդական տեղաբաշխմամբ` պայմանով, որ չարգելափակվեն բակային մուտքերը.



2) փողոցի երթեւեկելի մասի տեղային լայնացմամբ հատվածում` ավտոտրանսպորտային միջոցների միմյանց նկատմամբ զուգահեռ տեղաբաշխմամբ`



Իրավաբանական կամ ֆիզիկական անձանց  պահանջով, նրանց պատկանող մեքենայի կայանման վերաբերյալ տրամադրվում է տեղեկանքՙ հաստատված ավտոկայանատեղի կազմակերպչի կողմից, որտեղ պետք է ներառեն հետեւյալ տեղեկություններըՙ



1) ավտոկայանատեղի կազմակերպչի անվանումը կամ անունը եւ ազգանունը, գտնվելու վայրը եւ հեռախոսահամարը.



2) ավտոկայանատեղի գտնվելու վայրը.



3) ավտոտրանսպորտային միջոցի մակնիշը, հաշվառման համարանիշը.



4) ավտոտրանսպորտային միջոցի կայանման ընդունման ամսաթիվը, կայանման սկիզբը, ավարտը, տեւողությունը.



5) վճարված տեղական տուրքի գումարի չափը:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: