REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

06/11/2012
Նորություններ. Սեպտեմբերին` Հայաստանում անշարժ գույքի գների աննշան աճ եւ գործարքների քանակի նվազում


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի սեպտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 12955 գործարք, ինչը 18,4 տոկոսով պակաս է օգոստոսի եւ 15,3 տոկոսով` 2011-ի սեպտեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել է 22,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ` 17,7 տոկոսով: 3632 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 74,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 36,6 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 35,6 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 55,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի օգոստոսի համեմատ, սեպտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 30,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ` 21,2 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա սեպտեմբերին օգոտոսի համեմատ աճել են` 0,6 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ                             Միջին գները(դրամ)

                                         սեպտեմբեր2011թ.     սեպտեմբեր 2012 թ.    օգոստոս2012թ.

Կենտրոն                                   436200                    418200                         416800

Արաբկիր                                   337900                    346100                         343700

Քանաքեռ-Զեյթուն                     265600                    274200                         272500

Նոր-Նորք                                   222100                    237000                         235000

Ավան                                         250500                    246550                         245050

Էրեբունի                                    232100                    240000                         239600

Շենգավիթ                                   228900                    243500                         240600

Դավթաշեն                                 256300                    266200                         265000

Աջափնյակ                                 222800                    234000                         231400

Մալաթիա-Սեբաստիա               224500                    231300                         229800

Նուբարաշեն                               144200                    141000                         140500

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)                256500                     261600                         260000

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի սեպտեմբերին վաճառվել են 408 բնակարաններ, որոնց քանակը օգոստոսի համեմատ աճել է 0,5 տոկոսով, իսկ 2011-ի սեպտեմբերի համեմատ նվազել 1,7 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ մարզերում աճել են 0,4 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` 128 հազար դրամ, Արմավիրը` 119 հազար դրամ, Եղեգնաձորը` 117 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը` 114 հազար դրամ, Աշտարակը 113 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 357 գործարք, որից 97-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել է 23 տոկոսով, իսկ մարզերում` 4,1 տոկոսով: 2011-ի սեպտեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 27,6 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 4,1 տոկոսով:Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0,7 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                               Միջին գները /դրամ/

                                        սեպտեմբեր2011թ.    սեպտեմբեր2012թ.    օգոստոս2012թ.

Կենտրոն                                   452100                    466800                    464500

Արաբկիր                                   363500                    374500                    370500

Քանաքեռ Զեյթուն                     275600                    284100                    282000

Նորք Մարաշ                             295200                    310700                    308000

Ավան                                         253800                    263800                    261500

Էրեբունի                                    238400                    230000                    229300

Շենգավիթ                                  237000                    248000                    246200

Դավթաշեն                                 268400                    266100                    264000

Աջափնյակ                                 236000                    241000                    240000

Մալաթիա-Սեբաստիա              233400                     230300                    229500

Նուբարաշեն                              150100                     144500                    144500


Միջինը Երևանում

(բացի Նոր Նորքից)                    273000                     278200                    276400


Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները:գԱյստեղ միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 154 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 134 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 127 հազար դրամ, Ջերմուկը եի Իջեւանը` 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի սեպտեմբերին 2011-ի սեպտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 25 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 3,1 տոկոսով: Ընդ որում Երեւանում աճել է 6,5 անգամ, իսկ մարզերում` նվազել 10,1 տոկոսով:

2012-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ վարձակալության գործարքները նվազել են 8,3 տոկոսով, իսկ 2011-ի սեպտեմբերի համեմատ աճել` 21,2 տոկոսով:

Սեպտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 104 գործարքներ, որից 67-ը` Երեւանում: 2012-ի օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 35,8 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 40,2 տոկոսով, իսկ մարզերում` 26 տոկոսով: 2011-ի սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 48,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 53,5 տոկոսով, իսկ մարզերում` 36,2 տոկոսով:

Այսպիսով, սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գները աննշան աճ են ունեցել, իսկ գործարքների քանակը` զգալի անկում:




 



01/11/2012
Նորություններ. Ի գիտություն վարորդների` նոյեմբերի 1-ից ստուգվելու է նաև տեխնիկական զննության կտրոնի առկայությունը


Ճանապարհային ոստիկանությունից (ՃՈ) ստացած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2012 թ. երկրորդ կիսամյակը սկսվելու է հանրապետության ճանապարհներն առավել անվտանգ երթևեկություն ապահովելու միջոցառումներով: Մասնավորապես, վարորդներին տեղեկացվում է, որ Ճանապարհային ոստիկանության հերթական մեծածավալ միջոցառումը մեկնարկում է նոյեմբերի 1-ից, որի ընթացքում ստուգվելու է նաև տեխնիկական զննության կտրոնի առկայությունը:

Կտրոնի բացակայության պարագայում վարորդը կտուգանվի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրված՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն քսան հազար դրամ:

Վարորդներին հիշեցվում է, որ շահագործվող տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը պետք է փակցված լինի վարորդի կողմից առջևի հողմապակու նեքևի աջ անկյունում:



29/10/2012
Նորություններ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր հասցեն


Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն փոխել է իր գործունեության վայրը: Բյուրոյի նոր գրասենյակը գտնվում է Հանրապետության Հրապարակի հարեւանությամբ` Հանրապետության 22, տարածք 2 հասցեում:



26/10/2012
Նորություններ. Միջպետական նշանակության ավտոճանապարհին` նոր արագաչափ


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, շարունակվում են միջպետական նշանակության ավտոճանապարհներին երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2012 թվականի հոկտեմբերի 26-ից գործարկվելու է "Մ-4 Երեւան-Սեւան-Իջեւան-Ադրբեջանի սահման" միջպետական նշանակության ավտոճանապարհի 82-րդ կմ հատվածում (թունելի հարակից տարածք)` Սեւանից դեպի Դիլիջան ուղղությամբ նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքը:

Տեղեկացվում է նաեւ, որ ճանապարհի տվյալ հատվածում երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 50 կմ/ժ է:


 



22/10/2012
Նորություններ. Անշարժ գույքի գները օգոստոսին չնչին աճ են ունեցել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի օգոստոսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15869 գործարք, ինչը 13 տոկոսով ավելի է հուլիսի եւ 1,4 տոկոսով` 2011-ի օգոստոսի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 18 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ` 6,9 տոկոսով: 4686 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 72,4 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 38 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 40,7 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 57,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի հուլիսի համեմատ, օգոստոսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 15,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ նվազել 7,8 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ աճել են` 0,7 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ                                      Միջին գները(դրամ)

                                                   օգոստոս2011թ.      օգոստոս2012 թ.     հուլիս2012թ.

Կենտրոն                                           438200                   416800               415050

Արաբկիր                                           337800                   343700               342800

Քանաքեռ-Զեյթուն                             262900                   272500               270100

Նոր-Նորք                                           226600                   235000               232050

Ավան                                                 247400                   245050               243000

Էրեբունի                                            234300                   239600               238300

Շենգավիթ                                          223100                   240600               238500

Դավթաշեն                                         258100                   265000               263100

Աջափնյակ                                         221200                   231400               229800

Մալաթիա-Սեբաստիա                      227400                    229800              228400

Նուբարաշեն                                      145400                    140500              140200

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)                        256600                   260000               258300

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի օգոստոսին վաճառվել են 406 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի համեմատ աճել է 11,2 տոկոսով, իսկ 2011-ի օգոտոսի համեմատ 1,2 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ մարզերում աճել են 0,4 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` 128 հազար դրամ, Արմավիրը` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 117 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը` 114 հազար դրամ, Աշտարակը 113 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 397 գործարք, որից 126-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 0,8 տոկոսով, իսկ մարզերում` 8,4 տոկոսով: 2011-ի օգոստոսի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 1,3 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` նվազել 25,7 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                    Միջին գները/դրամ/

                                                    օգոստոս2011թ.      օգոստոս2012թ.        հուլիս2012թ.

Կենտրոն                                           453400                    464500                  463800

Արաբկիր                                           363300                    370500                  369600

Քանաքեռ Զեյթուն                             269100                    282000                  280500

Նորք Մարաշ                                     292100                    308000                  307100

Ավան                                                 250800                    261500                  260400

Էրեբունի                                            240800                    229300                  228800

Շենգավիթ                                          235000                    246200                  245100

Դավթաշեն                                         272400                    264000                  263800

Աջափնյակ                                         234000                    240000                  239600

Մալաթիա-Սեբաստիա                      235600                     229500                 228000

Նուբարաշեն                                      150100                     144500                 144500


Միջինը Երևանում

(բացի ՆորՆորքից)                             272400
                                  276400                  275600                                

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ աճել են 0,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 154 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 134 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 127 հազար դրամ, Ջերմուկը 122 հազար դրամ, Իջեւանը` 121 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի օգոստոսին 2011-ի օգոստոսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 12,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 1,1 տոկոսով:

2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ վարձակալության գործարքները աճել են 11,8 տոկոսով, իսկ 2011-ի օգոստոսիի համեմատ` 21,1 տոկոսով:

Օգոստոսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 162 գործարքներ, որից 112-ը` Երեւանում: 2012-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 5,3 տոկոսով, ընդ որում, Երեւանում աճել` 13,1 տոկոսով, իսկ մարզերում նվազել` 30,6 տոկոսով: 2011-ի օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 16,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 18,2 տոկոսով, իսկ մարզերում` 12,3 տոկոսով:

Այսպիսով, օգոստոսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գները էական փոփոխությունների չեն ենթարկվել:




 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: