REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

12/11/2012
Նորություններ. Երեւանի փոխված միկրոավտոբուսային երթուղիների հին եւ նոր համարները


Այս օրերին Երեւանի ներքաղաքային տանսպորտային ցանցում միկրոավտոբուսային երթուղիներից շատերը երթեւեկում են երկու` հին եւ նոր համարներով: Դա կապված է երթուղային նոր ցանցի ներդրման հետ: Երեւանի քաղաքապետարանը հրապարակել է նոր ցանցով հաստատված, փոփոխված միկրոավտոբուսային երթուղիների համարները, որը կարող եք տեսնել այստեղ:



09/11/2012
Նորություններ. 2012-ի 9 ամիսներին անշարժ գույքի գները Երեւանում նվազել են, մարզերում` աճել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի հունվար-սեպտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում կատարվել են 122406 գործարք, որը 10,3 տոկոս ցածր է նախորդ տարվա 9 ամիսների համեմատ: Օտարման գործարքների թիվը կազմել է 33388, որից առքուվաճառքներինը` 76,3 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,3 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ 2011-ի 9 ամիսների համեմատ դրանց քանակը նվազել է 4,8 տոկոսով:

Մայրաքաղաքում 10009 առքուվաճառքի գործարքների 60,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2011-ի հունվար-սեպտեմբերի համեմատ, բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում 2012-ի 9 ամիսներին նվազել է 11 տոկոսով: 

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում 2012-ի հունվար-սեպտեմբերին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 1 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                 Միջին  գները(դրամ)

                                                        9 ամիս2011թ.            9 ամիս2012թ.

Կենտրոն                                             442300                        409100

Արաբկիր                                             345400                        339000

Քանաքեռ-Զեյթուն                               266700                        266100

Նոր-Նորք                                             225500                        229400

Ավան                                                   236800                        239100

Էրեբունի                                              234900                        236300

Շենգավիթ                                            230100                        235000

Դավթաշեն                                           258200                        259900

Աջափնյակ                                           223100                        226700

Մալաթիա-Սեբաստիա                         222600                       225000

Նուբարաշեն                                         147500                       140300

Միջինը Երևանում(բացի Նորք-Մարաշից) 257600                  255100

Մարզերում, բացառությամբ Երևանը, 2012-ի 9 ամիսներին վաճառվել են 3069 բնակարաններ, որոնց քանակը 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 1,3 տոկոսով, իսկ միջին գներն էլ` 4,9 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2012-ի հունվար-սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 293 հազար դրամ: Երկրորդը Արամվիրն է` 177 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Աբովյանում 151 հազար դրամ 1 քմ դիմաց: Ապա գալիս են Նոր Հաճնը` 128 հազար դրամ, Եղեգնաձորը 118 հազար դրամ, Գորիսը` 115 հազար, Իջեւանը` 112 հազար դրամ, Աշտարակը` 110 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 3437 գործարք, որից 987-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը աճել է 2,7 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 8,6 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի 9 ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են 0,3 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                             Միջին  գները(դրամ)

                                                         9 ամիս2011թ.    9 ամիս2012թ.

Կենտրոն                                               462900               461700

Արաբկիր                                               373500               368200

Քանաքեռ-Զեյթուն                                 277800               278300

Նորք-Մարաշ                                         282700               304800

Ավան                                                     244100               256300

Էրեբունի                                                240700               225300

Շեն•ավիթ                                               241100               242900

Դավթաշեն                                             271500               261300

Աջափնյակ                                             236700               238000

Մալաթիա-Սեբաստիա                           232900               224800

Նուբարաշեն                                           150000               144600

Միջինը Երեւանում(բացիՆորՆորքից)     274000               273300

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները 2012-ի հունվար-սեպտեմբերին 2011-ի հունվար-սեպտեմբերի համեմատ աճել են 0,7 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 304 հազար դրամ: Ապա Վաղարշապատն ու Աբովյանը` որտեղ 1 քմ-ն կազմել է 149 հազար դրամ: Հաջորդ Աշտարակն է` 132 հազար դրամ, Նոր Հաճնը 128 հազար դրամ, Գորիսը 126 հազար դրամ, Բյուրեղավանը, Ջերմուկը, Իջեւանը` 120 հազար դրամ, Գյումրին` 116 հազար դրամ, Եղվարդը` 115 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի հունվար-սեպտեմբեր ամիսներին 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 9,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 33,9 տոկոսով: Ընդ որում, Երեւանում աճել է 4,7 անգամ, իսկ մարզերում միասին վերցրած նվազել` 36,8 տոկոսով:

Այս տարվա առաջին 9 ամիսներին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 976 գործարքներ, որից 604-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 83,6 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 10,3 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2011-ի 9 ամիսների համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 43,1 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 52,4 տոկոսով, մարզերում` 16,4 տոկոսով:

Այսպիսով, 2012-ի 9 ամիսներին Հայաստանի անշարժ գույքի շուկան գնային առումով էական փոփոխություններ չի ունեցել, իսկ գործարքների քանակի առումով` հիմնականում նվազել:


 



06/11/2012
Նորություններ. Սեպտեմբերին` Հայաստանում անշարժ գույքի գների աննշան աճ եւ գործարքների քանակի նվազում


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2012-ի սեպտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 12955 գործարք, ինչը 18,4 տոկոսով պակաս է օգոստոսի եւ 15,3 տոկոսով` 2011-ի սեպտեմբերի գործարքների համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել է 22,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ` 17,7 տոկոսով: 3632 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 74,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Օտարված անշարժ գույքի 36,6 տոկոսը բնակարաններն են, իսկ օտարման գործարքների քանակի 35,6 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 55,3 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի օգոստոսի համեմատ, սեպտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 30,4 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ` 21,2 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա սեպտեմբերին օգոտոսի համեմատ աճել են` 0,6 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

 Վարչական շրջաններ                             Միջին գները(դրամ)

                                         սեպտեմբեր2011թ.     սեպտեմբեր 2012 թ.    օգոստոս2012թ.

Կենտրոն                                   436200                    418200                         416800

Արաբկիր                                   337900                    346100                         343700

Քանաքեռ-Զեյթուն                     265600                    274200                         272500

Նոր-Նորք                                   222100                    237000                         235000

Ավան                                         250500                    246550                         245050

Էրեբունի                                    232100                    240000                         239600

Շենգավիթ                                   228900                    243500                         240600

Դավթաշեն                                 256300                    266200                         265000

Աջափնյակ                                 222800                    234000                         231400

Մալաթիա-Սեբաստիա               224500                    231300                         229800

Նուբարաշեն                               144200                    141000                         140500

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)                256500                     261600                         260000

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2012-ի սեպտեմբերին վաճառվել են 408 բնակարաններ, որոնց քանակը օգոստոսի համեմատ աճել է 0,5 տոկոսով, իսկ 2011-ի սեպտեմբերի համեմատ նվազել 1,7 տոկոսով: Միաժամանակ, բնակարանների միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ մարզերում աճել են 0,4 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճընը` 128 հազար դրամ, Արմավիրը` 119 հազար դրամ, Եղեգնաձորը` 117 հազար դրամ, Գորիսը` 115 հազար դրամ, Իջեւանը` 114 հազար դրամ, Աշտարակը 113 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2012-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 357 գործարք, որից 97-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել է 23 տոկոսով, իսկ մարզերում` 4,1 տոկոսով: 2011-ի սեպտեմբերի համեմատ, անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 27,6 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 4,1 տոկոսով:Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0,7 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                               Միջին գները /դրամ/

                                        սեպտեմբեր2011թ.    սեպտեմբեր2012թ.    օգոստոս2012թ.

Կենտրոն                                   452100                    466800                    464500

Արաբկիր                                   363500                    374500                    370500

Քանաքեռ Զեյթուն                     275600                    284100                    282000

Նորք Մարաշ                             295200                    310700                    308000

Ավան                                         253800                    263800                    261500

Էրեբունի                                    238400                    230000                    229300

Շենգավիթ                                  237000                    248000                    246200

Դավթաշեն                                 268400                    266100                    264000

Աջափնյակ                                 236000                    241000                    240000

Մալաթիա-Սեբաստիա              233400                     230300                    229500

Նուբարաշեն                              150100                     144500                    144500


Միջինը Երևանում

(բացի Նոր Նորքից)                    273000                     278200                    276400


Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները:գԱյստեղ միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո, ինչպես միշտ, Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է, որտեղ 1 քմ-ն կազմել է 154 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը` 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 134 հազար դրամ, Նոր Հաճնը 129 հազար դրամ, Գորիսը 127 հազար դրամ, Ջերմուկը եի Իջեւանը` 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2012-ի սեպտեմբերին 2011-ի սեպտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 25 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 3,1 տոկոսով: Ընդ որում Երեւանում աճել է 6,5 անգամ, իսկ մարզերում` նվազել 10,1 տոկոսով:

2012-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ վարձակալության գործարքները նվազել են 8,3 տոկոսով, իսկ 2011-ի սեպտեմբերի համեմատ աճել` 21,2 տոկոսով:

Սեպտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 104 գործարքներ, որից 67-ը` Երեւանում: 2012-ի օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 35,8 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 40,2 տոկոսով, իսկ մարզերում` 26 տոկոսով: 2011-ի սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը նվազել է 48,5 տոկոսով, ընդ որում, Երեւանում` 53,5 տոկոսով, իսկ մարզերում` 36,2 տոկոսով:

Այսպիսով, սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գները աննշան աճ են ունեցել, իսկ գործարքների քանակը` զգալի անկում:




 



01/11/2012
Նորություններ. Ի գիտություն վարորդների` նոյեմբերի 1-ից ստուգվելու է նաև տեխնիկական զննության կտրոնի առկայությունը


Ճանապարհային ոստիկանությունից (ՃՈ) ստացած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ 2012 թ. երկրորդ կիսամյակը սկսվելու է հանրապետության ճանապարհներն առավել անվտանգ երթևեկություն ապահովելու միջոցառումներով: Մասնավորապես, վարորդներին տեղեկացվում է, որ Ճանապարհային ոստիկանության հերթական մեծածավալ միջոցառումը մեկնարկում է նոյեմբերի 1-ից, որի ընթացքում ստուգվելու է նաև տեխնիկական զննության կտրոնի առկայությունը:

Կտրոնի բացակայության պարագայում վարորդը կտուգանվի:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում ամրագրված՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի սահմանված տեղում չփակցված վիճակում տրանսպորտային միջոցը վարելու համար սահմանված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով, այսինքն քսան հազար դրամ:

Վարորդներին հիշեցվում է, որ շահագործվող տրանսպորտային միջոցի տեխնիկական զննության կտրոնը պետք է փակցված լինի վարորդի կողմից առջևի հողմապակու նեքևի աջ անկյունում:



29/10/2012
Նորություններ. Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր հասցեն


Տեղեկացնում ենք, որ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն փոխել է իր գործունեության վայրը: Բյուրոյի նոր գրասենյակը գտնվում է Հանրապետության Հրապարակի հարեւանությամբ` Հանրապետության 22, տարածք 2 հասցեում:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: