REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

15/01/2013
Նորություններ. Հունվարի 1-ից գործում է բոնուս-մալուս համակարգը


Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում է, որ 2013 թվականի հունվարի 1-ից գործում է բոնուս-մալուս համակարգը:



Բոնուս–Մալուսը իրենից ներկայացնում է ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների զեղչերի եւ հավելավճարների կամ բոնուսների եւ մալուսների համակարգ, համաձայն որի` ԱՊՊԱ պայմանագրով սահմանվող ապահովագրավճարը հաշվարկվում է վարորդի ապահովագրական պատմության հիման վրա:



Մասնավորապես, 2013 թվականի հունվարի մեկից հետո կնքվող պայմանագրերի համար Բոնուս–Մալուս համակարգի շնորհիվ ապահովագրավճարի 3 տոկոսի չափով զեղչ կամ բոնուս կստանան այն վարորդները, ովքեր 2013 թվականի հունվարի մեկին նախորդող 270 օրվա ընթացքում չեն ունեցել ԱՊՊԱ պատահար: Վարորդներին բոնուսներ կտրվեն յուրաքանչուր կարգապահ տարվա համար, որոնք կուտակային կավելանան:



Միաժամանակ Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է բոլոր վարորդներին 2013 թվականի հունվարի մեկից սկսած լինել առավել ուշադիր եւ զգոնՙ ավտովթարներից խուսափելու համար, որովհետեւ այդ ժամանակաշրջանից սկսած տեղի ունեցած պատահարները հետագայում հիմք են հանդիսանալու ապահովագրավճարների նկատմամբ էականորեն խիստ հավելավճարներ  կամ մալուսներ կիրառելու համար[1]:



 ԱՊՊԱ ոլորտում ապահովագրավճարների հաշվարկման ժամանակ բոնուս-մալուս համակարգի կիրառման RL1-040  կանոններին կարող եք ծանոթանալ Բյուրոյի ինտերնետային կայքում:



Բյուրոն նաեւ հայտնում է, որ ԱՊՊԱ համակարգը շարունակում է գործել եւ հորդորում վարորդներին ժամանակին ձեռք բերել ԱՊՊԱ պայմանագիր` հետագա տուգանքներից խուսափելու համար:



27/12/2012
Շնորհավոր ՆՈՐ ՏԱՐԻ եւ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


REA.AM -ի աշխատակազմն իր Ամանորյա շնորհավորանքներն է հղում մեր բոլոր այցելուներին, հաճախորդներին, մեր ողջ ժողովրդին, ցանկանում բոլորին հաջողություններ, բարեկեցություն, երջանակություն:



Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ու բարեմաղթանքները մեր գործընկերներին` Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյին, «Արարատբանկին»:

2013 թ-ին մեր այցելուներին կշարունակենք ներկայացնել բոլոր նորությունները Հայաստանի անշարժ եւ շարժական գույքի, աշխատանքի եւ ծառայությունների ոլորտների վերաբերյալ, համալրել այս ոլորտների տեղեկատվական բազաները, տեղադրել  հայտարարությունները, ինչպես նաեւ առավել հանրաճանաչ դարձնել REA.AM -ը, այդ թվում Facebook-ի միջոցով, բարձրացնելով կայքում տեղադրված գովազդների եւ մասնավոր անձանց հայտարարությունների արդյունավետությունը:



18/12/2012
Նորություններ. Ապահովագրական ընկերություններն իրավունք չունեն մերժելու ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դիմումը


Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն տեղեկացնում  է,  որ ՀՀ  տարածքում գործող յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է  օրենքի շրջանակներում ԱՊՊԱ պայմանագիր կնքել իրեն դիմած բոլոր անձանց հետ անխտիր: Մասնավորապես, համաձայն Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին ՀՀ օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրավունք ունեցող ապահովագրական ընկերությունը պարտավոր է ԱՊՊԱ պայմանագիր կնքել  օրենքով ԱՊՊԱ պայմանագիր ունենալու պարտավորություն ունեցող յուրաքանչյուր անձի հետ, ով կդիմի իրեն:  Ընդ որում, ապահովագրական ընկերությունները պարտավոր են կնքել ԱՊՊԱ պայմանագիր իրենց դիմող անձանց հետ օրենքի շրջանակներում վերջիններիս նախընտրած պայմաններով: Ըստ նույն օրենքի` ԱՊՊԱ պայմանագիր կարելի է կնքել նվազագույնը 3 ամիս եւ առավելագույնը` 1 տարի ժամկետով: Ուստի, ապահովագրական ընկերությունները որեւէ հիմք չունեն ինչպես մերժելու իրենց դիմած անձանց կնքելու ԱՊՊԱ պայմանագիր, այնպես էլ  որեւէ սահմանափակումներ դնելու ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում:    Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է  բոլոր նրանց, ովքեր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու հարցում ապահովագրական ընկերություններին բանավոր դիմելու դեպքում կունենան խնդիրներ, դիմումը ձեւակերպել գրավոր: Լրացուցիչ խնդիրներ ունենալու պարագայում խնդրում ենք  պահանջել ապահովագրական ընկերությունից գրավոր մերժումը եւ դիմել անմիջապես Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո` Հանրապետության 22, տարածք 2 հասցեով կամ զանգահարել մեզ` 580034, 58 0043 թեժ գծի հեռախոսահամարներով:

 



17/12/2012
Նորություններ. Նոր տեսախցիկներ Երեւանի փողոցներում դեկտեմբերի 24-ից


Ինչպես տեղեկացանք Ճանապարհային ոստիկանությունից, 2012 թվականի դեկտեմբերի 24-ից գործարկվելու են նաեւ Երեւան քաղաքում Արշակունյաց պողոտա-Քրիստափորի փողոց, Կոմիտասի պողոտա-Գրիբոյեդովի փողոց, Գայի պողոտա-Ստեփանյան փողոց, Գայի պողոտա-Նանսենի փողոց, Դավիթ Անհաղթի փողոց-Ուլնեցու փողոց, Տիգրան Պետրոսյան փողոց-Փիրումյաններ փողոց, Ազատության պողոտա-Բաբայան փողոց, Ազատության պողոտա-Մամիկոնյանց փողոց, Իսակովի պողոտա-Բաբաջանյան փողոց եւ Տիգրան Մեծի պողոտա-Սասունցի Դավթի փողոց խաչմերուկներում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները:



13/12/2012
Նորություններ. Նոտարական գրասենյակների հասցեները մեր կայքում


Տեղեկացնում ենք, որ Երեւանում եւ Հայաստանի մարզերում գործող նոտարական գրասենյակների հասցեները եւ հեռախոսհամարները կարող եք գտնել մեր կայքի "Ծառայություններ" բաժնի "Տեղեկատվական բազայում", որտեղ տեղադրված են նաեւ նոտարական ծառայությունների սակագները:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: