REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

01/03/2013
Նորություններ. Հունվարին անշարժ գույքի գներն էապես չեն փոխվել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հունվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 9939 գործարք, ինչը 45,3 տոկոսով ցածր է 2012-ի դեկտեմբերի եւ 2 տոկոսով ավելի 2012-ի հունվարի գործարքների քանակի համեմատ: Միայն օտարման գործարքների քանակը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 35,1 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի համեմատ` 17,9 տոկոսով: 3095 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 77,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 35,5 տոկոսն արձանագրվել է Երեւանում:

Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 58,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի դեկտեմբերի համեմատ, 2013-ի հունվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 37,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունվարի համեմատ` 29,9 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հունվարին նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                                       Միջին գները/դրամ/

                                                     հունվար2012թ.       հունվար2013թ.      դեկտեմբեր2012թ.

Կենտրոն                                             400790                    422050                     421000

Արաբկիր                                             335300                    350000                     349500

Քանաքեռ-Զեյթուն                               260800                    279100                     278000

Նոր-Նորք                                             226908                    243050                     242850

Ավան                                                   236248                    255000                     250000

Էրեբունի                                              234930                    243500                     242600

Շենգավիթ                                            230464                    249100                     248200

Դավթաշեն                                           255952                    269100                     268500

Աջափնյակ                                           221586                    240500                     239000

Մալաթիա-Սեբաստիա                        220700                    235000                      234100

Նուբարաշեն                                        140100                    145100                      145000

Միջինը Երևանում

/բացի Նորք-մարաշից/                         251250                     266400                     265300



Մարզերում հունվարին վաճառվել են 302 բնակարաններ, որոնց քանակը դեկտեմբերի համեմատ նվազել է 7,1 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի համեմատ` 23,7 տոկոսով: Բնակարանների միջին գները մարզերում հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 0,5 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում)1  քմ գինը 153 հազար դրամ է կազմել: Ապա գալիս են Նոր Հաճնը` 128 հազար դրամ, Եղեգնաձորը եւ Արմավիրը` 119 հազար դրամ, Գորիսը` 117 հազար դրամ, Իջեւանը 116 հազար դրամ, Աշտարակը 114 հազար դրամ, Մասիսը 112 հազար դրամ, Ջերմուկը` 110 հազար դրամ, Եղվարդը, Գյումրին, Դիլիջանը` 109 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի հունվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 312 գործարք, որից 85-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 46,9 տոկոսով, իսկ մարզերում` 41,5 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2013-ի հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 0,2 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                             Միջին գները/դրամ/

                                                     հունվար2012թ.      հունվար2013թ.      դեկտեմբեր2012թ.

Կենտրոն                                            459800                  471100                      470700

Արաբկիր                                            370100                  378100                      377400

Քանաքեռ Զեյթուն                              275000                  291100                      290000

Նորք Մարաշ                                      302000                  314000                      313700

Ավան                                                  249100                  267050                      266800

Էրեբունի                                             219800                  235000                      234400

Շենգավիթ                                           239500                  251000                      250600

Դավթաշեն                                          258000                  271700                      271100

Աջափնյակ                                          236800                  244100                      243800

Մալաթիա Սեբաստիա                        220500                  234300                      234300

Նուբարաշեն                                        144800                  147600                      147300


Միջինը Երևանում

/բացի ՆորՆորքից/                                270500                  282300                      281800




Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հունվարին դեկտեմբերի համեմատ աճել են 0,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 154 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը` 135 հազար դրամ, Նոր Հաճնը, Գորիսը` 129 հազար դրամ, Իջեւանը 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ի հունվարին 2012-ի հունվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակը նվազել է 14,9 տոկոսով, աճուրդով վաճառքներինը աճել 2,6 անգամ, Երեւանում` 8 տոկոսով:

2013-ի հունվարին 2012-ի դեկտեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 29,1 տոկոսով, իսկ 2012-ի հունվարի համեմատ` 19,7 տոկոսով:

Իրականացվել են հիփոթեքային գրավադրման 69 գործարքներ, որից 42-ը` Երեւանում: 2012-ի դեկտեմբերի համեմատ, Հայաստանում հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն նվազել է 66,7 տոկոսով, այդ թվում Երեւանում` 70,2 տոկոսով, իսկ մարզերում` 59,1 տոկոսով: 2012-ի հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 3,5 անգամ, ընդ որում, Երեւանում` 3,2 անգամ, իսկ մարզերում` 3,9 անգամ:

Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի գները մնացել են առանց էական փոփոխությունների, իսկ գործարքների քանակը նվազել է, ինչը բնորոշ է տնտեսական ցածր ակտիվություն ունեցող հունվար ամսվա համար:  


 



22/02/2013
Նորություններ. Փետրվարի 28-ից նոր տեսախցիկներ Երեւանի փողոցներում


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013-ի փետրվարի 28-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտա-Մոլդովական փողոց, Պուշկինի փողոց-Նալբանդյան փողոց (Սախարովի հրապարակ), Էրեբունու փողոց-Ազատամարտիկների փողոց, Վարդանանց փողոց-Ալեք Մանուկյան փողոց, Իսակովի պողոտա-Աթենքի փողոց, Երվանդ Քոչարի փողոց-Խորենացու փողոց-Տիգրան Մեծի պողոտա ("Տաշիր" առեւտրի կենտրոնի դիմաց) եւ Հրաչյա Քոչարի փողոց-Բաղրամյան պողոտա-Կիեւյան փողոց-Հակոբ Հակոբյան փողոց-Կասյան փողոց (Բարեկամության հրապարակ) խաչմերուկներում:



14/02/2013
Նորություններ. Բնակելի տների կառույցման օրինակելի նախագծերի կատալոգ եւ նախագծերի խորհրդատվական ձեռնարկ


Մեր կայքի "Անշարժ գույք" բաժնի "Տեղեկատվական բազայից" կարող եք ծանոթանալ Երեւանի քաղաքապետարանի կողմից առաջարկվող բնակելիների կառուցապատման օրինակելի նախա•ծերի կատալոգին եւ խորհրդատվական ձեռնարկին: Կատալոգն ընդգրկում է 44 նախագծեր, որոնք կարող են կիրառվել Հայաստանի Հանրապետության բնակավայրերում տներ կառուցելու համար` ազատելով կառուցողին նախագիծ պատվիրելու ծախսերից:



12/02/2013
Նորություններ. Նոր արագաչափեր Երեւան-Արմավիր ավտոճանապարհին


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի փետրվարի 18-ից գործարկվելու են "Մ-5 Երեւան– Արմավիր-Թուրքիայի Հանրապետության սահման" միջպետական նշանակության ավտոճանապարհի 32.3-րդ կմ հատվածում (Ակնալիճ գյուղի վարչական տարածք)` Երեւան քաղաքից դեպի Արմավիր քաղաք եւ Արմավիր քաղաքից դեպի Երեւան քաղաք ուղղությունների վրա նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:



05/02/2013
Նորություններ. Փետրվարի 11-ից Երեւանի փողոցներում կգործարկվեն նոր տեսախցիկներ


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013-ի փետրվարի 11-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Ավետիսյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Արմենակյան փողոց-Սարալանջի նոր ճանապարհ, Զաքյան փողոց-Խորենացի փողոց, Լենինգրադյան փողոց-Սեբաստիա փողոց, Աբովյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Սայաթ-Նովա փողոց, Տերյան փողոց-Կորյունի փողոց եւ Մաշտոցի պողոտա-Գրիգոր Լուսավորիչ փողոց խաչմերուկներում, ինչպես նաեւ Մ-5 Երեւան–Արմավիր–Թուրքիայի Հանրապետության սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի 13,9 եւ 14 կմ հատվածում (Պտղունք գյուղի տարածք)` Երեւան քաղաքից դեպի Արմավիր քաղաք եւ Արմավիր քաղաքից դեպի Երեւան քաղաք ուղղությունների վրա (երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է) ու Էջմիածին քաղաքի Արարատյան փողոցում (երթեւեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 40 կմ/ժ է) նոր տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: