REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

29/04/2013
Նորություններ. Տեսախցիկներ նաեւ Հյուսիսային պողոտայում


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, մայիսի 1-ից Երեւանում գործարկվելու է Տերյան-Հին Երեւանցու խաչմերուկում (Հյուսիսային պողոտա) տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկը, ինչպես նաեւ Սարալանջի փողոցում (Սարի թաղ) տեղադրված երթեւեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափը:



18/04/2013
Նորություններ. REA.am-ի մեկնաբանությունները Armnews-ի եթերում


Անշարժ գույքի շուկայի իրավիճակի մասին "Արմնյուս" հեռուստաընկերության կողմից հեռարձակված այս ռեպորտաժում` http://www.armnewstv.am/hy1357656036/1366212985, շուկայի իրավիճակի վերաբերյալ մեկնաբանություններ են տրվում նաեւ հայտարարությունների ոլորտում առաջատար մեր կայքի` REA.am-ի կողմից:



27/03/2013
Նորություններ. Անշարժ գույքի գներն ու գործարքների քանակը փետրվարին


 



Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի փետրվարին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 14571 գործարք, ինչը 46,6 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` հունվարի եւ 1,3 տոկոսով` 2012-ի փետրվարի գործարքների համեմատ: Օտարման գործարքների քանակը փետրվարին հունվարին համեմատ աճել է 17,6 տոկոսով, իսկ անցյալ տարվա փետրվարի համեմատ` 20,8 տոկոսով: 3641 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 74,9 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,1 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 56,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի հունվարի համեմատ, փետրվարին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 25,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա փետրվարի համեմատ` 0,2 տոկոսով:


Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա փետրվարին հունվարի համեմատ աճել են` 0,6 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել. 


Վարչական շրջաններ                                                 Միջին գները(դրամ)


                                                               փետրվար2012թ. փետրվար2013թ. հունվար2013թ.


Կենտրոն                                                       400000                424100               422050


Արաբկիր                                                       334000                352100               350000


Քանաքեռ-Զեյթուն                                          260100                280200               279100


Նոր-Նորք                                                       225000                245100               243050


Ավան                                                              234000                255000               255000


Էրեբունի                                                         233400                245200               243500


Շենգավիթ                                                        229100                251200               249100


Դավթաշեն                                                       254600                269900               269100


Աջափնյակ                                                       221000               243000               240500


Մալաթիա-Սեբաստիա                                     219800                235600               235000


Նուբարաշեն                                                    140100                 146200              145100


Միջինը Երևանում 


(բացի Նորք-մարաշից)                                     250100                 268000               266400


 


Մարզերում, բացառությամբ Երեւանը, փետրվարին վաճառվել են 401 բնակարաններ, որոնց քանակը հունվարի համեմատ աճել է 32,8 տոկոսով, իսկ 2012-ի փետրվարի համեմատ` 22,3 տոկոսով:


Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները փետրվարին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 153 հազար հազար դրամ է կազմել, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում եւ Արմավիրում` 120 հազար դրամ, Գորիսում` 118 հազար դրամ, Իջեւանը 117 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով: 


2013-ի փետրվարին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 399 գործարք, որից 104-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի հունվարի համեմատ աճել է 22,4 տոկոսով, իսկ մարզերում` 29,4 տոկոսով: 2012-ի փետրվարի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 31,6 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 16,6 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի փետրվարին հունվարին համեմատ աճել են 0,5 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.


Վարչական շրջաններ                                          Միջին գները/դրամ/


                                                          փետրվար2012թ. փետրվար2013թ. հունվար2013թ.


Կենտրոն                                                    459000              473000                471100


Արաբկիր                                                    365000              379800                378100


Քանաքեռ Զեյթուն                                       274700              292300                291100


Նորք Մարաշ                                              301050              315500                314000


Ավան                                                           249000              268250                267050


Էրեբունի                                                      219500              237000                235000


Շենգավիթ                                                     239300             252500                251000


Դավթաշեն                                                    257500             273200                271700


Աջափնյակ                                                    236300              247000                244100


Մալաթիա-Սեբաստիա                                  220000             235600                 234300


Նուբարաշեն                                                 144800              148000                147600


Միջինը Երևանում 


(բացի Նոր Նորքից)                                       269700               283800                282300                                 


 


Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները փետրվարին հունվարի համեմատ աճել են 0,2 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 303 հազար դրամ: Երկրորդը Աբովյան ն է 1 քմ-ն 154 հազար դրամ, երրորդը Վաղարշապատ ը, որտեղ 1 քմ-ն կազմել է 152 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 135 հազար դրամ, Նոր Հաճնը եւ Գորիսը` 129 հազար դրամ, Իջեւանը` 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Ջերմուկը` 116 հազար դրամ 1 քմ դիմաց: 


Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ի փետրվարին 2012-ի փետրվարի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 8,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 25 տոկոսով: 


2013-ի փետրվարին, 2013-ի հունվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 37,8 տոկոսով, իսկ 2012-ի փետրվարի համեմատ` 42,1 տոկոսով:


Փետրվարին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 102 գործարքներ, որից 62-ը` Երեւանում: Հունվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 47,6 տոկոսով, իսկ մարզերում` 48,1 տոկոսով: 2012-ի փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 3,6 անգամ, իսկ մարզերում` 13,3 անգամ: 


Այսպիսով, անշարժ գույքի շուկայում փետրվարին գների էական փոփոխություն դարձյալ տեղի չի ունեցալ, սակայն գործարքների քանակի աճ է արձանագրվել թե հունվարի, թե անցյալ տարվա ձետրվարի համեմատ: 


 


26/03/2013
Նորություններ. Աշխատանքի տոնավաճառներ շուտով` Աբովյանում, Գյումրիում, Վանաձորում


Ինչպես տեղեկացանք Զբաղվածության պետական ծառայությունից, ապրիլի 25-ին Աբովյանում,  ապրիլի 30-ին` Գյումրիում, 8-ին` Վանաձորում տեղի կունենան աշխատանքի տոնավաճառներ: Աշխատանքի տոնավաճառում հավաքվում են գործատուները եւ աշխատանք փնտրողները: Գործատուները ներկայացնում են իրենց մոտ առկա եւ սպասվող թափուր աշխատատեղերը, իսկ աշխատանք փնտրողները հնարավորություն են ստանում գտնել իրենց մասնագիտությանը եւ որակավորմանը համապատասխան աշխատանք: Աշխատանքի տոնավաճառի մուտքն ազատ է: Մանրամասների մասին տեղեկանալու համար անհրաժեշտ է դիմել.



Աբովյանի զբաղվածության տարածքային կենտրոն.



Բարեկամության 1, հեռ`  (0222) 2-03-15, 2-44-59:



Գյումրու զբաղվածության մարզային կենտրոն.



Մանուշյան 5/5,  հեռ` (0312) 5-14-05, 5-94-05, 3-44-05:



Լոռու զբաղվածության մարզային կենտրոն.



Գ.Նժդեհի 14 ,  հեռ` (0322) 2-20-86, 2-20-59, 2-20-78:



12/03/2013
Նորություններ. Ճանապարհային ոստիկանությունը կանխարգելիչ քայլեր է ձեռնարկելու ոչ սթափ վարելու եւ այլ խախտումների դեմ


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը բարձրացնելու, ճանապարհատրասպորտային պատահարների քանակը նվազեցնելու նպատակով այսուհետ հանրապետության ողջ տարածքում կազմակերպվելու են հատուկ կանխարգելիչ միջոցառումներ, որոնց գլխավոր նպատակն է հայտնաբերել եւ կանխել ճանապարհատրանսպորտային պատահաներ առաջացնող անմիջական պատճառները: Հատուկ ուշադրություն է դարձվելու ղեկին ոչ սթափ գտնվելու փաստին, երթեւեկության սահմանված արագության գերազանցմանը, փոխարինված համարանիշերով եւ գերհզոր ձայնային ազդանշաններով տրանսպորտային միջոցների շահագործմանը:      

Ճանապարհային ոստիկանությունը բոլոր վարորդներին կոչ է անում ավտոմեքենան վարել ամրագոտիներով ամրակապված, լինել առավել զգոն եւ չխախտել ճանապարհային երթեւեկության կանոնները:

 

***

 Հոդված 126. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը

 1. Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, եւ զանցանքը չի պարունակում սույն հոդվածի երկրորդից վեցերորդ մասերի հատկանիշները`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

3. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը կատարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

4. Սահմանված կարգին համապատասխան` սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկի չափով:

5. Սույն հոդվածի առաջին կամ երկրորդ մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`

առաջացնում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկում` մեկ տարի ժամկետով:

6. Սույն հոդվածի երկրորդ կամ չորրորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:

7. Սույն հոդվածի երրորդ կամ հինգերորդ մասով նախատեսված արարքը կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրհիսնապատիկի չափով:

8. Սույն հոդվածի առաջինից հինգերորդ մասերով նախատեսված արարքները կատարելը տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից`

առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրհիսնապատիկի չափով:

9. Սույն օրենսգրքով նախատեսված դեպքում անձը համարվում է ոչ սթափ վիճակում գտնվող, եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն:

10. Արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակության միջոցով վարորդի ոչ սթափ վիճակում լինելու փաստի որոշումը կարող է իրականացվել տեխնիկական միջոցով կամ բժշկական փորձաքննությամբ: Անձի արյան մեջ մաքուր ալկոհոլի կամ արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ ոչ սթափ վիճակի որոշումն իրականացվում է բժշկական փորձաքննությամբ:

 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: