REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

29/05/2013
Նորություններ. Անշարժ գույքի գործարքների քանակն ապրիլին նվազել է, իսկ գները` գրեթե անփոփոխ են


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15824 գործարք, ինչը 2,8 տոկոսով ցածր է նախորդ ամսվա` մարտի եւ 16,7 տոկոսով բարձր` 2012-ի ապրիլի գործարքների համեմատ: Հիշեցնենք, որ փետրվարին եւ մարտին գործարքների քանակի զգալի աճ էր արձանագրվել, ինչը սակայն չի պահպանվել ապրիլին:

Օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ նվազել է 3 տոկոսով, իսկ անցյալ տարվա ապրիլի համեմատ աճել` 17,5 տոկոսով: 4008 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 74,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 63,7 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի մարտի համեմատ, ապրիլին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 2,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ աճել` 4 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ աճել են` 0,6 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                                 Միջին գները(դրամ)

                                                              ապրիլ2012թ.    ապրիլ2013թ.    մարտ2013թ.

Կենտրոն                                                     405000             428000            426100

Արաբկիր                                                     335000             355500            353500

Քանաքեռ-Զեյթուն                                       262300             282200            281400

Նոր-Նորք                                                     225100             250000            248100

Ավան                                                           235100             258050            256800

Էրեբունի                                                      233100             248200            247100

Շենգավիթ                                                    231000             254000            252500

Դավթաշեն                                                   257500             273500            272000

Աջափնյակ                                                   225050             246500            245000

Մալաթիա-Սեբաստիա                                222000             238550             237000

Նուբարաշեն                                                140100             151000             148000

Միջինը Երևանում

(բացի Նորք-Մարաշից)                                251900             271400             269800

Մարզերում, բացառությամբ Երեւանը, ապրիլին վաճառվել են 331 բնակարաններ, որոնց քանակը մարտին համեմատ նվազել է 5,2 տոկոսով, իսկ 2012-ի ապրիլի համեմատ աճել` 0,6 տոկոսով: Գներն ապրիլին աճել են նույնպես 0,6 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 154 հազար հազար դրամ է կազմել, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 122 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 411 գործարք, որից 87-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի մարտի համեմատ նվազել է 17,1 տոկոսով, իսկ մարզերում միասին աճել` 12,1 տոկոսով: 2012-ի ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 17,9, իսկ մարզերում միասին վերցրած աճել` 32,2 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի ապրիլինի մարտի համեմատ Երեւանում աճել են 0,4 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.

Վարչական շրջաններ                                         Միջին գները/դրամ/

                                                         ապրիլ2012թ.    ապրիլ2013թ.    մարտ2013թ.

Կենտրոն                                                458900              476100           474000

Արաբկիր                                                364500              383000           381150

Քանաքեռ-Զեյթուն                                  275200              295000           293450

Նորք-Մարաշ                                          301100              319200           318400

Ավան                                                      255500              270500           269750

Էրեբունի                                                 225300              239500           238850

Շենգավիթ                                               240000              255000           253900

Դավթաշեն                                              258300              276000           275200

Աջափնյակ                                              236700              250050           249000

Մալաթիա-Սեբաստիա                           223000              238000           237100

Նուբարաշեն                                           144500              150500           149550


Միջինը Երևանում

(բացի ՆորՆորքից)                                  271200              286600           285500                           



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները ապրիլին մարտի համեմատ աճել են դարձյալ 0,4 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ի ապրիլին 2012-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 26,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 43,2 տոկոսով:

2013-ի ապրիլին 2013-ի մարտի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 6,3 տոկոսով, իսկ 2012-ի ապրիլի համեմատ` 2,7 տոկոսով:

Ապրիլին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 161 գործարքներ, որից 120-ը` Երեւանում: Մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 5,3 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 8,9 տոկոսով: 2012-ի ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 41,2 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 52,9 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում նախորդ երկու ամիսներին գործարքների զգալի աճը ապրիլինի դադարեց: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ գործարքների քանակի աճը շարունակվում է, ինչը նշանակում է, որ շուկան, այդուհանդերձ, այս տարի աշխուժացել է: Այդ աշխուժացումը դեռեւս գների վրա էապես չի ազդել: Դրանք շարունակում են մնալ գրեթե անփոփոխ:  


 



24/05/2013
Նորություններ. Երիտասարդների աշխատանքի տոնավաճառ մայիսի 25-ին Երեւանում


Ինչպես տեղեկացանք "Զբաղվածության պետական ծառայություն" գործակալությունից, գործակալությունը` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի հետ համագործակցությամբ, համալսարանի բակում`  Նալբանդյան 128 հասցեում, ս/թ. մայիսի 25-ին կազմակերպում է Երիտասարդների աշխատանքի տոնավաճառ:



...



Հիշեցնենք, որ ամեն օր, մեր կայքի "Աշխատանք" բաժնում տեղադրվում են "Զբաղվածության պետական ծառայության" թափուր աշխատատեղերի մասին հայտարարությունները` ըստ բնակավայրերի:



23/05/2013
Նորություններ. Ճանապարհային խախտումների մասին որոշումները նաեւ SMS հաղորդագրությամբ


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի ապրիլի 15-ից գործում է տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալու համակարգը: SMS հաղորդագրություն ստանալու համար անհրաժեշտ է գրանցվել ՀՀ ոստիկանության հետ համագործակցող ինովացիոն կենտրոնի կողմից համատեղ մշակված www.4car.am կայքում: Գրանցման համար անհարժեշտ էՙ



-հաստատել հեռախոսահամարը



-լրացնել անձնական տվյալները



-լրացնել մեքենայի հաշվառման համարանիշը եւ հաշվառման վկայագրի համարը



Եթե մուտքագրված տվյալները ճիշտ են, ապա հաստատվում է կայքի կողմից եւ 1 ժամվա ընթացքում քաղաքացին ստանում է մինչ այդ պահը կատարված խախտումների պատմությունը, որից հետո յուրաքանչյուր նոր հայտնաբերված խախտման վերաբերյալ քաղաքացին ստանում է SMS հաղորդագրություն, որին մանրամասն կարելի է ծանոթանալ 4car.am կայքում: Կայքում հնարավորություն կա նաեւ տեսնել տեսագրությունը եւ կատարել վճարում: Ներկա պահին կայքում կա 1801 գրանցված բաժանորդ:



Բացի այդ, մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը տեսանկարահանող եւ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը կտեղադրվի նաեւ ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքում, եւ յուրաքանչյուր վարորդ, մինչեւ սահմանված կարգով (փոստային առաքմամբ) որոշման ստացումը, ավտոմոբիլի համարանիշն ու հաշվառման վկայագրի համարը մուտքագրելով կկարողանա տեղեկանալ տվյալ ավտոմոբիլով կատարված խախտումների մասին:



15/05/2013
Նորություններ. ԱՊՊԱ ոլորտում սահմանված տուգանքները


Ըստ Հայաստան ավտոապահովագրողների բյուրոյի, ԱՊՊԱ ոլորտում հետեւյալ խախտումների համար սահմանված են հետեւյալ տուգանքները.




  1. ԱՊՊԱ կտրոնն առանց սահմանված տեղում փակցնելու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելու դեպքում սահմանված է տուգանք` 10.000 ՀՀ դրամ,


  2. Կեղծված, չգործող կամ այլ տրանսպորտային միջոցի համար տրված ԱՊՊԱ կտրոնով ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելու դեպքում սահմանված է տուգանք` 150.000 ՀՀ դրամ,


  3. Տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ այլ օրինական տիրապետողի կողմից ԱՊՊԱ կտրոնն այլ անձի հանձնելու դեպքում սահմանված է տուգանք`100.000 ՀՀ դրամ,


  4. ՀՀ տարածքում հաշվառված ավտոմեքենայի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր չունենալը, որը տեւել է ավելի քան տասն օր`առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 50.000 ՀՀ դրամ (2014 թվականի հունվարի 1-ից հետո` 100.000 ՀՀ դրամ),


  5. Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության գործող պայմանագիր ունենալու` Հայաստանի Հանրապետության տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելըՙ առաջացնում է տուգանքի նշանակումՙ 50.000 ՀՀ դրամ (2014 թվականի հունվարի 1-ից հետո` 100.000 ՀՀ դրամ),


  6. Առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու տրանսպորտային միջոցը հաշվառելը կամ դրա նկատմամբ սեփականության իրավունքը գրանցելը կամ ԱՊՊԱ կտրոն չունեցող տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելը, եթե ԱՊՊԱ կտրոնի ներկայացումը (ԱՊՊԱ կտրոն ունենալը) տրանսպորտային միջոցի հաշվառման (դրա նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման, տրանսպորտային միջոցը վարելու միջոցով Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծումը թույլատրելու)` օրենսդրությամբ նախատեսված պարտադիր պայման է`առաջացնում է տուգանքի նշանակում` համապատասխան պաշտոնատար անձի նկատմամբ` 500.000 ՀՀ դրամ։



30/04/2013
Նորություններ. Անշարժ գույքի գործարքների քանակն աճում է, գները մնում առանց զգալի փոփոխությունների


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16282 գործարք, ինչը 11,7 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` փետրվարի եւ 17,9 տոկոսով` 2012-ի մարտի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 13,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա մարտի համեմատ` 14,5 տոկոսով: 4132 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,2 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,6 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 64 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի փետրվարի համեմատ, մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 28,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` 8,7 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մարտին փետրվարի համեմատ աճել են` 0,7 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                           Միջին գները(դրամ)

                                                           մարտ2012թ.    մարտ2013թ.    փետրվար2013թ.

Կենտրոն                                                400000             426100                424100

Արաբկիր                                                333050             353500                352100

Քանաքեռ-Զեյթուն                                  260000             281400                280200

Նոր-Նորք                                                225050             248100                245100

Ավան                                                      233000             256800                255000

Էրեբունի                                                 233100             247100                245200

Շենգավիթ                                               229000             252500                251200

Դավթաշեն                                              254500             272000                269900

Աջափնյակ                                              221050             245000                243000

Մալաթիա-Սեբաստիա                           219750             237000                 235600

Նուբարաշեն                                           140100             148000                 146200

Միջինը Երևանում

(բացի Նորք-Մարաշից)                           249900              269800                 268000

Մարզերում, բացառությամբ Երեւանը, մարտին վաճառվել են 349 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ նվազել է 13 տոկոսով, իսկ 2012-ի մարտի համեմատ աճել` 7,4 տոկոսով: Գներն այստեղ մարտին աճել են 0,5 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում եւ Վաղարշապատում (Էջմիածնում) 1 քմ գինը 154 հազար հազար դրամ է կազմել, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Արմավիրում` 121 հաար դրամ, Եղեգնաձորում` 120 հազար դրամ, Գորիսում` 119 հազար դրամ, Իջեւանը 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 394 գործարք, որից 105-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի փետրվարի համեմատ աճել է 1 տոկոսով, իսկ մարզերում նվազել` 2 տոկոսով: 2012-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում մնացել է անփոփոխ, իսկ մարզերում միասին վերցրած նվազել` 4,6 տոկոսով: Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2012-ի մարտին փետրվարի համեմատ աճել են 0,6 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                              Միջին գները/դրամ/

                                                              մարտ2012թ.    մարտ2013թ.    փետրվար2013թ.

Կենտրոն                                                   458800             474000               473000

Արաբկիր                                                   364000             381150               379800

Քանաքեռ-Զեյթուն                                     274700             293450               292300

Նոր-Նորք                                                   301000             318400               315500

Ավան                                                         249200             269750               268250

Էրեբունի                                                    219100             238850               237000

Շենգավիթ                                                  239000             253900               252500

Դավթաշեն                                                 257000             275200               273200

Աջափնյակ                                                 236000             249000               247000

Մալաթիա-Սեբաստիա                              219000             237100                235600

Նուբարաշեն                                              144500             149550                148000


Միջինը Երևանում

(բացի ՆորՆորքից)                                     269300              285500               283800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները մարտին փետրվարին համեմատ աճել են 0,4 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Գորիսը եւ Ջերմուկը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 122 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Ջերմուկը 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ի մարտին 2012-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 12,2 տոկոսով, աճուրդով վաճառքներինը նվազել 28,5 տոկոսով:

2013-ի մարտին 2013-ի փետրվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 0,4 տոկոսով, իսկ 2012-ի մարտի համեմատ` 6,5 տոկոսով:

Մարտին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 159 գործարքներ, որից 114-ը` Երեւանում: Փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 83,9 տոկոսով, իսկ մարզերում` 12,5 տոկոսով: 2012-ի մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 3,7 անգամ, իսկ մարզերում` 2,5 անգամ:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում արդեն երկրորդ ամիսն է, ինչ նկատվում է գործարքների քանակի աճ, սակայն գների զգալի փոփոխություն դեռեւս չի արձանագրվել:


 



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: