REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

27/08/2013
Նոր մրցույթ Երեւանի 23 ավտոբուսային երթուղիների համար


Երեւանի քաղաքապետարանը թիվ 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68, ավտոբուսային եւ 77 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար մրցույթ է հայտարարել: Այն տեղի կունենա հոկտեմբերի 17-ին  Հիշեցնենք, որ նախորդ անգամ վերոնշյալ 23 ավտոբուսային եւ մեկ միկրոավտոբուսային երթուղիների համար հայտարարված մրցույթին ոչ մի կազմակերպություն ցանկություն չի հայտնել մասնակցել, ինչի գլխավոր պատճառը ուղեվարձի ներկայիս 100 դրամ սակագնով երթուղիների շահագործման անարդյունավետությունն է:



22/08/2013
Նոր արագաչափեր Երեւանում եւ Հայաստանի միջպետական ճանապարհներին օգոստոսի 26-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի օգոստոսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝



1. Երևան քաղաքի Չարենցի փողոց 8՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,



2. Երևան քաղաքի Չարենցի փողոց 25՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,



3. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.5-րդ կմ (Քուչակ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:



21/08/2013
Նոր տառեր` C,F,Z մեքենաների համարանիշներում եւ նոր հաստատագրված վճարներ


Օգոստոսի 22-ին կառավարությունը որոշում ընդունեց մեքենաների համարանիշներում նոր տառեր օգտագործելու մասին` պայմանավորված այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող եւ հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Նոր որոշմամբ, բացի ներկայումս գործածվող A, D, L, M, N, O, P, Q, R, S, T, U եւ V տառերից, կարող են օգտագործվել նաեւ C, F, Z տառերը:



Ըստ այդմ, նոր գներ են սահմանվելու մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման համար: Դրանց ձեռք բերման համար սահմանված 60000, 120000, 240000, 600000, 1200000 եւ 5000000 դրամ հաստատագրված վճարների փոխարեն սահմանվում են նոր հաստատագրված վճարներ` 60000, 150000, 250000, 400000, 600000, 1500000, 3000000 եւ 8000000 դրամի չափերով:



21/08/2013
Փողոցների գծանշումներ եւ ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքներ Երեւանում


Ինչպես տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակյնության հետ կապերի վարչությունից, տարեսկզբից մինչ օրս համապատասխան գծանշումներ են կատարվել գլխավոր ու երկրորդական` 70 փողոցներում, հատուկ ուշադրություն է դարձվել փողոցներին հարակից դպրոցների տարածքի գծանշմանն ու վարորդներին կրթական հաստատության մասին տեղեկացնող ճանապարհային նշանների տեղադրմանը: Տեղադրվել են, ընդհանուր առմամբ, ճանապարհային 359 նոր նշաններ, ինչպես նաև քաղաքի մշակութային օջախների գտնվելու վայրի ու հեռավորության մասին ցուցանակներ: Փոխարինվել և վերականգնվել են 52 վնասված ճանապարհային նշաններ։ Վերազինվել և նոր լուսացույցներով են տեղադրվել Էրեբունի-Ազատամարտիկների, Շիրակի-Արարատյան, Շիրակի-Շարուրի, Ռոստովյան-Նորաշենի, Արին-Բերդի-Արցախի, Բագրատունյաց պող.-Թադևոսյան և Բագրատունյաց պող.-Տարոնցու փողոցների խաչմերուկների լուսանշանային հատվածներում:



14/08/2013
Նորություններ. Նոր արագաչափեր Հայաստանի միջպետական ճանապարհներին օգոսոտոսի 20-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի օգոստոսի 20-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝



1. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 80.2-րդ կմ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,



2. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 89.4-րդ կմ (Զանգակատուն գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,



3. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 118.6-րդ կմ՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 90 կմ/ժ է,



4. «Մ-2 Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի Իսլամական Հանրապետության սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 125.4-րդ կմ (Մալիշկա գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: