REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

02/09/2013
Սեպտեմբերի 1-ից սխալ կայանված մեքենաները կտարհանվեն եւ կտուգանվեն


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի սեպտեմբերի 1-ից Երևան քաղաքում կիրառվելու է կանգառն արգելված վայրերում կայանած և երթևեկության այլ մասնակիցների համար խոչընդոտ ստեղծող տրանսպորտային միջոցների տարհանում (էվակուացիա):



Մասնավորապես. տարհանվելու են կանգառն արգելող ճանապարհային նշանի և տարհանման մասին նախազգուշացնող ցուցանակի ազդման գոտում կայանած տրանսպորտային միջոցները, ինչպես նաև այն տրանսպորտային միջոցները, որոնք կայանված են կանգառն արգելված վայրերում (օրինակ՝ երթևեկելի երկրորդ գոտում կամ մայթերի վրա) և խոչընդոտում են երթևեկության այլ մասնակիցների երթևեկությանը:



Միաժամանակ տեղեկացվում է, որ նման իրավախախտման համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 124-րդ հոդվածի 23-րդ մասով նախատեսված է տուգանք՝ 40.000 (քառասուն հազար) դրամի չափով:



30/08/2013
Հուլիսին անշարժ գույքի գներն անփոփոխ են, բայց գործարքների թիվն աճել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17266 գործարք, ինչը 2,2 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` հունիսի եւ 22,6 տոկոսով բարձր` 2012-ի հունիսի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ աճել է 15,6 տոկոսով, իսկ անցյալ տարվա հուլիսի համեմատ` 15,1 տոկոսով: 4567 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 75,6 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 42,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 39,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի հունիսի համեմատ, հուլիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 21,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ` 30,9 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աննշան աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                                       Միջին գները(դրամ)

                                                 հուլիս2012թ.    հուլիս2013թ.    հունիս2013թ.

Կենտրոն                                       415050             428000            428000

Արաբկիր                                       342800             355500            355500

Քանաքեռ-Զեյթուն                         270100             282300            282300

Նոր-Նորք                                       232050             251000            251000

Ավան                                             243000             259100            259100

Էրեբունի                                        238300             249000            249000

Շենգավիթ                                      238500             255000            254250

Դավթաշեն                                     263100             274500            274200

Աջափնյակ                                     229800             248000            247200

Մալաթիա-Սեբաստիա                  228400             241000             240000

Նուբարաշեն                                  140200             152200             152000

Միջինը Երևանում

(բացի Նորք-Մարաշից)                  258300             272050             271900

Մարզերում, բացառությամբ Երեւանը, հուլիսին վաճառվել են 416 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ աճել է 22,7 տոկոսով, իսկ 2012-ի հուլիսի համեմատ` 14 տոկոսով: Գներն այստեղ հուլիսին հունիսի համեմատ եւս աննշան աճ են ունեցել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 444 գործարք, որից 129-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի հունիսի համեմատ նվազել է 0,8 տոկոսով, իսկ մարզերում` աճել 6,8 տոկոսով: 2012-ի հուլիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 3,2 տոկոսով, իսկ մարզերում` 26 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի հուլիսին հունիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.

Վարչական շրջաններ                           Միջին գները/դրամ/

                                              հուլիս2012թ.    հուլիս2013թ.    հունիս2013թ.

Կենտրոն                                   463800             476100             476100

Արաբկիր                                   369600             383000             383000

Քանաքեռ-Զեյթուն                     280500             295000             295000

Նորք-Մարաշ                             307100             319200             319200

Ավան                                         260400             270500             270500

Էրեբունի                                    228800             239500             239500

Շենգավիթ                                  245100             255000             255000

Դավթաշեն                                 263800             276000             276000

Աջափնյակ                                 239600             250050             250050

Մալաթիա-Սեբաստիա              228000             238000             238000

Նուբարաշեն                              144500             150500             150500


Միջինը Երևանում

(բացի Նոր Նորքից)                    275600             286600             286600            


Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները հուլիսին հունիսի դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ի հուլիսին 2012-ի հուլիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 8 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` նվազել 13,7 տոկոսով:

2013-ի հուլիսին հունիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 6,6 տոկոսով, իսկ 2012-ի հուլիսի համեմատ` աճել 10 տոկոսով:

Հուլիսին իրականացվել են հիփոթեքային •րավադրման 180 գործարքներ, որից 199-ը` Երեւանում: Հունիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 11,5 տոկոսով, իսկ մարզերում` 8,2 տոկոսով: 2012-ի հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 47,5 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 26,4 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում արդեն մի քանի ամիս գները գրեթե անփփոխ են մնում: Այդ նույն ընթացքում գործարքների քանակը հետեւյալ կերպ է փոխվել` փետրվարին-մարտին` զգալի աճ, ապրիլին-մայիսին` նվազում եւ հունիս-հուլիսին գործարքների քանակը կրկին նկատելիորեն աճել է:


 



27/08/2013
Նոր մրցույթ Երեւանի 23 ավտոբուսային երթուղիների համար


Երեւանի քաղաքապետարանը թիվ 2, 6, 10, 19, 21, 25, 26, 29, 37, 39, 42, 49, 50, 52, 56, 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68, ավտոբուսային եւ 77 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար մրցույթ է հայտարարել: Այն տեղի կունենա հոկտեմբերի 17-ին  Հիշեցնենք, որ նախորդ անգամ վերոնշյալ 23 ավտոբուսային եւ մեկ միկրոավտոբուսային երթուղիների համար հայտարարված մրցույթին ոչ մի կազմակերպություն ցանկություն չի հայտնել մասնակցել, ինչի գլխավոր պատճառը ուղեվարձի ներկայիս 100 դրամ սակագնով երթուղիների շահագործման անարդյունավետությունն է:



22/08/2013
Նոր արագաչափեր Երեւանում եւ Հայաստանի միջպետական ճանապարհներին օգոստոսի 26-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի օգոստոսի 26-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝



1. Երևան քաղաքի Չարենցի փողոց 8՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,



2. Երևան քաղաքի Չարենցի փողոց 25՝ 1 արագաչափ, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,



3. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 65.5-րդ կմ (Քուչակ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:



21/08/2013
Նոր տառեր` C,F,Z մեքենաների համարանիշներում եւ նոր հաստատագրված վճարներ


Օգոստոսի 22-ին կառավարությունը որոշում ընդունեց մեքենաների համարանիշներում նոր տառեր օգտագործելու մասին` պայմանավորված այն հանգամանքով, որ գնալով նվազում է մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշեր ձեռք բերելու պահանջարկը, քանի որ գործող որոշմամբ սահմանված տառեր պարունակող եւ հետաքրքրություն ներկայացնող համարանիշերը գրեթե սպառվել են: Նոր որոշմամբ, բացի ներկայումս գործածվող A, D, L, M, N, O, P, Q, R, S, T, U եւ V տառերից, կարող են օգտագործվել նաեւ C, F, Z տառերը:



Ըստ այդմ, նոր գներ են սահմանվելու մեծ պահանջարկ ունեցող համարանիշների հատկացման համար: Դրանց ձեռք բերման համար սահմանված 60000, 120000, 240000, 600000, 1200000 եւ 5000000 դրամ հաստատագրված վճարների փոխարեն սահմանվում են նոր հաստատագրված վճարներ` 60000, 150000, 250000, 400000, 600000, 1500000, 3000000 եւ 8000000 դրամի չափերով:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: