REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

08/10/2013
Անշարժ գույքի գներն Հայաստանում օգոստոսին դարձյալ անփոփոխ են մնացել, գործարքները` նվազել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի օգոստոսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16100 գործարք, ինչը 6,5 տոկոսով ցածր է նախորդ ամսվա` հուլիսի եւ 1,5 տոկոսով բարձր` 2012-ի օգոստոսի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը օգոտոսին հուլիսի համեմատ նվազել է 0,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա օգոստոսի համեմատ` 2,6 տոկոսով: 4563 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 71,8 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 43,8 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Երեւանում առքուվաճառքի գործարքների 60,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի հուլիսի համեմատ, օգոստոսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 2,8 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ աճել 10,4 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ աննշան աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

  



   Վարչական շրջաններ                                      Միջին գները

                                                                                 (դրամ)

                                                                  օգոստոս         օգոստոս          հուլիս

                                                                    2012թ.             2013թ.            2013թ.

Կենտրոն                                                    416800               428000         428000

Արաբկիր                                                   343700               356500         355500

Քանաքեռ-Զեյթուն                                      272500               282400         282300

Նոր-Նորք                                                   235000               251000         251000

Ավան                                                        245050               259200          259100

Էրեբունի                                                   239600               249000          249000

Շենգավիթ                                                 240600               255100          255000

Դավթաշեն                                                265000               274500          274500

Աջափնյակ                                                231400               248100          248000

Մալաթիա-Սեբաստիա                               229800               241100          241000

Նուբարաշեն                                              140500               152200          152200

            

Մարզերում, բացառությամբ Երեւանը, օգոստոսին վաճառվել են 422 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի համեմատ աճել է 1,4 տոկոսով, իսկ 2012-ի օգոստոսի համեմատ` 3,9 տոկոսով: Գներն այստեղ օգոստոսին հուլիսի համեմատ եւս աննշան աճ են ունեցել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով£

2013-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 470 գործարք, որից 145-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի հուլիսի համեմատ աճել է 12,4 տոկոսով, իսկ մարզերում` 3,2 տոկոսով: 2012-ի օգոստոսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 15,1 տոկոսով, իսկ մարզերում` 19,9 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի օգոստոսին հուլիսի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.

Վարչական շրջաններ                                           Միջին գները

                                                                                   (դրամ)

                                                                     օգոստոս         օգոստոս             հուլիս

                                                                       2012թ.                2013թ.           2013թ.

Կենտրոն                                                        464500              476100           476100

Արաբկիր                                                        370500              383000           383000

Քանաքեռ-Զեյթուն                                           282000              295000           295000

Նորք-Մարաշ                                                  308000              319200           319200

Ավան                                                              261500              270500           270500

Էրեբունի                                                         229300              239500           239500

Շենգավիթ                                                       246200              255000           255000

Դավթաշեն                                                      264000              276000           276000

Աջափնյակ                                                      240000              250050           250050

Մալաթիա-Սեբաստիա                                     229500              238000           238000

Նուբարաշեն                                                    144500              150500           150500

            

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ:Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ի օգոստոսին 2012-ի օգոստոսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 14,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 15,8 տոկոսով:

2013-ի օգոստոսին հուլիսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 8,7 տոկոսով, իսկ 2012-ի օգոստոսի համեմատ` աճել 10 տոկոսով:

Օգոստոսին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 193 գործարքներ, որից 149-ը` Երեւանում: Հուլիսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 2,1 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 17 տոկոսով: 2012-ի օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 33 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 12 տոկոսով:

Այսպիսով, անշարժ գույքի գները անփոփոխ են մնում ավելի քան կես տարի: Հիշեցնենք, որ փետրվարին-մարտին գործարքների քանակը զգալի աճ էին արձանագրել, ապրիլին-մայիսին` նվազում, հունիս-հուլիսին կրկին նկատելիորեն աճել եւ ահա օգոստոսին` կրկին նվազել:


 



07/10/2013
Երեւանի բոլոր փողոցներն ու խաչմերուկները, որտեղ տեղադրված են տեսախցիկները եւ արագաչափերը


Երեւանում խաչմերուկներում այս պահի դրությամբ տեղադրված տեսախցիկների ցանկը կարողեք տեսնել այստեղ, իսկ արագաչափերի ցանկը` այստեղ:



26/09/2013
Հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը ավտոմեքենաների տեխզննման կտրոնի առկայության նկատմամբ


Ճանապարհային ոստիկանությունը հիշեցնում է, որ «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքի 15-րդ հոդվածի համաձայն՝ տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի դիմապակուն փակցնելը պարտադիր է, իսկ դրա բացակայությունն առաջացնում է վարչական պատասխանատվություն:



Հաշվի առնելով, որ նախորդ տարիներին տրանսպորտային միջոցների գերակշիռ մասը տարեկան տեխնիկական զննություն են անցել հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին, այսինքն, մոտենում է հերթական տեխնիկական զննության ժամանակը, ճանապարհային ոստիկանությունը վարորդներին կրկին հորդորում է տրանսպորտային միջոցը վարել միայն տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում:

Միաժամանակ տեղեկացվում է, որ հոկտեմբերի 5-ից ուժեղացվելու է հսկողությունը տրանսպորտային միջոցն առանց տեխնիկական զննության կտրոնը սահմանված տեղում փակցված վիճակում վարելու իրավախախտումների նկատմամբ, և իրականացվելու են համապատասխան միջոցառումներ:



25/09/2013
Երեւանի քաղաքապետի որոշումը տրանսպորտի սակագնի հանձնաժողովի ստեղծման մասին


Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը երեկ ստորագրել է տրանսպորտի ուղեվարձի ձեւավորման եւ դրան առնչվող հարակից հարցերի վերաբերյալ հանձնաժողով ստեղծելու մասին որոշումը, որտեղ մասնավորապես նշվում է.




  1. Ստեղծել հանձնաժողով` համաձայն հավելվածի:


  2. Հանձնաժողովի նախագահին` ապահովել.




  1. Երևանի ներքաղաքային ուղևորափոխադրումների վարձի ձևավորման, այդ թվում` չափորոշիչների, հաշվարկների և դրանց առնչվող այլ հարցերի, ինչպես նաև վարձի կիրառման մեխանիզմների քննարկումը.


  2. խնդրի առնչությամբ հասարակությանը հուզող հարցերի վերաբերյալ համակողմանի և լիարժեք տեղեկատվության տրամադրումը.


  3. քննարկման արդյունքներով համապատասխան առաջարկությունների ներկայացումը Երևանի քաղաքապետին:




  1. Սահմանել, որ.




  1. հանձնաժողովի առաջին նիստը գումարվում է սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո` 5 աշխատանքային օրվա ընթացքում, իսկ հաջորդ նիստերը` ըստ անհրաժեշտության.


  2. հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են անդամների առնվազն կեսը.


  3. քննարկվող հարցերի շուրջ հանձնաժողովի  որոշումներն  ընդունվում են բաց քվեարկությամբ` ներկա մասնակիցների ձայների մեծամասնությամբ:




  1. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել հանձնաժողովի նախագահի վրա:


  2. Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետը:



Հանձնաժողովի կազմին կարող եք ծանոթանալ այստեղ:



 



18/09/2013
Նոր տեսախցիկներ Երեւանում սեպտեմբերի 23-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի սեպտեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Շիրակի փողոց-Արարատյան փողոց, Շիրակի փողոց-Արտաշիսյան փողոց, Գ.Նժդեհի փողոց-Մայիսի 9-ի փողոց, Գ.Նժդեհի փողոց-Մանթաշյան փողոց, Մաշտոցի պողոտա-Խորենացու փողոց և Հալաբյան փողոց-Կիևյան փողոց խաչմերուկներում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, ինչպես նաև հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը.

1. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 17-րդ կմ (Մարգահովիտ գյուղի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. «Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման» միջպետական նշանակության ավտոճանապարհի 126-րդ կմ (Վանաձոր քաղաքի վարչական տարածք)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: