REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

24/10/2013
Նոր արագաչափեր Հայաստանի միջպետական ճանապարհներին նոյեմբերի 4-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թ. նոյեմբերի 4-ից գործարկվելու են հետևյալ վայրերում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը՝



1. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 20.2 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Չարենցի փողոց)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

2. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19.1 կմ (Կոտայքի մարզ, ք. Եղվարդ, Երևանյան խճուղի)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

3. Հ-4 «Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան-Մ-3» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.5 կմ (Կոտայքի մարզ, Զովունի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է,

4. Հ-5 «Հ-6-Նոր Գեղի-Արգել-Արզական-Հրազդան» հանրապետական նշանակության ավտոճանապարհի 2.1 կմ (Կոտայքի մարզ, Նոր Գեղի գյուղի վարչական տարածք)` 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:



22/10/2013
Երեւանի տրանսպորտային նոր երթուղիների սպասարկման համար մրցույթը այս անգամ եւս չկայացավ


Երևան քաղաքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով ուղևորների կանոնավոր փոխադրումներն իրականացնող կազմակերպությունների ընտրության հոկտեմբերի 17-ին նախատեսված մրցույթը չի կայացել: Այս մասին տեղեկացանք Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Հիշեցնեք, որ խոսքը Երեւանում 23 ավտոբուսային եւ 1 միկրոավտոբուսային երթուղիների սպասարկման համար մրցույթի մասին է, որին մասնակցելու հայտեր չեն ներկայացվել: Այս ոլորտի տնտեսվարողները իրավիճակը բացարտում են նրանով, որ 100 դրամ սակագնով անհնար է շահութաբեր ուղեւորափոխադրում կազմակերպել եւ նոր ավտոբուսներ ներկրել եւ շահագործել:



16/10/2013
Նոր տեսախցիկներ Երեւանում հոկտեմբերի 18-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, հոկտեմբերի 18-ից գործարկվելու են Երևան քաղաքում նոր տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները, որոնք տեղակայված են Գայի պողոտա-Բաղյան փողոց, Պարույր Սևակի փողոց-Կարապետ Ուլնեցու փողոց, Տերյան փողոց-Մոսկովյան փողոց և Սեբաստիայի փողոց-Կուրղինյան փողոց խաչմերուկներում:



16/10/2013
Ճանապարհային ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումների տեղակայման վայրերը եւ հեռախոսահամարները


1. Հաշվառման-քննական եւ տրանսպորտային



միջոցների տեխնիկական փորձաքննության բաժին



ք.Երեւան, Իսակովի-9



(010) 58-77-71, (010) 56-20-10,    (010) 54-67-92



2. Երեւանի հաշվառման-քննական բաժին



ք.Երեւան, Գաջեգործների-76



(010) 45-09-90, (010) 43-07-70,



(010) 43-02-91, (010) 43-03-91



3. Կոտայքի հաշվառման-քննական բաժանմունք



ք.Աբովյան, Երեւանյան-9



(0222) 6-36-54, (0222) 2-09-69



4. Արմավիրի հաշվառման-քննական բաժանմունք



Արմավիրի շրջան,



գ.Նորապատ-5, 3 նրբ.-3



(0237) 5-01-44, (0237) 2-85-10



5. Արտաշատի հաշվառման-քննական բաժանմունք



ք.Մասիս, Բաղրամյան-31



(0236) 4-14-00



6. Աշտարակի հաշվառման-քննական բաժանմունք



ք.Աշտարակ, Ն.Աշտարակեցու-5



(0232) 3-27-08



7. Գյումրիի հաշվառման-քննական բաժանմունք



ք.Գյումրի, Լիսինյան-1



(0312) 2-37-84, (0312) 5-71-66



8. Վանաձորի հաշվառման-քննական բաժանմունք



ք.Վանաձոր, Լոռվա-1



(0322) 2-30-28, (0322) 2-00-61



9. Կապանի հաշվառման-քննական բաժանմունք



ք.Կապան, Գ.Արզումանյան-128բ



(0285) 6-25-25, (0285) 5-25-25



10. Սեւանի հաշվառման-քննական բաժանմունք



ք.Սեւան, Լճաշենի գյուղի խաչմերուկ



(0261) 2-44-31, (0261) 2-41-31



11. Իջեւանի հաշվառման-քննական բաժանմունք



ք.Իջեւան, Արցախյան-6



(0263) 3-57-02, (0263) 4-00-06



12. Գորիսի հաշվառման-քննական խումբ



ք.Գորիս, Երեւանյան խճ.-3



(0284) 2-37-77



13. Վայքի հաշվառման-քննական խումբ



ք.Եղեգնաձոր, Երեւանյան խճ.-2



(0282) 2-24-54



14. Մարտունու հաշվառման-քննական խումբ



ք.Մարտունի, Մյասնիկյան-80



(0262) 4-31-39



15/10/2013
Անշարժ գույքի գործակալության ավտոմատացման և օպերատիվ հաշվառման ծրագիր անշարժ գույքի գործակալությունների ու բրոքերների համար


Անշարժ գույքի գործակալության ավտոմատացման ծրագիրը թույլ է տալիս հետևել Ձեր գործակալության աշխատանքային պրոցեսների ամբողջ ընթացքին։ Այն ներառում է ամբողջական տեղեկատվություն ողջ ընկերության հայտերի և գործարքների մասին, ինչպես նաև տեղեկատվություն առանձին բրոքերների գործառնությունների վերաբերյալ։ Ծրագիրը թույլ է տալիս միաժամանակ աշխատել անսահմանափակ թվով աշխատակիցների և մտցնել անշարժ գույքի անսահմանափակ քանակությամբ օբյեկտների միասնական տեղային տեղեկատվական բազա։ Բացի օբյեկտների հանգամանալի նկարագրությունից, հավելվածում նախատեսված է կոնկրետ օբյեկտի լուսանկարների, գծագրերի և հատակագծերի պահպանումը։ Ծրագրի բնազդաբար հասկանալի ինտերֆեյսը թույլ է տալիս օգտատիրոջը որքան հնարավոր է արագ յուրացնել ծրագրով աշխատելու հմտությունները։



Ծրագրի առանձնահատկությունները.



-         ինստալյացիա չի պահանջում,



-         ծրագրի բնազդաբար հասկանալի ինտերֆեյսը,



-         տեղեկատվություն ավելացնելու և խմբագրելու հարմար ձևերը,



-         տեղեկատվության որոնման և այն ֆիլտրելու լայն և ճկուն հնարավորությունները,



-         գրառումների կրկնօրինակների ստուգումը,



-         յուրաքանչյուր օբյեկտի համար կարելի է լուսանկար ավելացնել,



-         լուսանկարները, հատակագծերը և գծագրերը դիտելու հնարավորությունը,



-         անհրաժեշտ տարբերակի որոնման պարամետրերի հարմար առաջադրումը,



-         տեղեկատվության ընտրանքի հնարավորությունը հաճախորդին ավելի մանրամասն հաշվետու լինելու համար,



-         հնարավոր է ծրագրի մի քանի պատճենների աշխատանքը լոկալ ցանցում,



-         տվյալների (պայմանագրերի) փոխանցում MS Word ձևաչափի։



Անշարժ գույքի ավտոմատացման ծրագիր տեղադրելով՝ Դուք կհասկանաք, որ ամենևին էլ պարտադիր չէ գլուխ կոտրել թղթերի խրձի վրա։   



Հեռ՝ (093) 774466



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: