REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

10/12/2013
Աշխատանքի տոնավաճառ Երեւանում դեկտեմբերի 12-ին


Դեկտեմբերի 12-ին Երևանում` "Կոնգրես" հյուրանոցում, տեղի կունենա աշխատանքի տոնավաճառ`հաշմանդամություն ունեցող անձանց համար:  Աշխատանքի տոնավաճառը կազմակերպվում է Save The Children միջազգային կազմակերպության կողմից, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող "Հաշմանդամություն ունեցող անձանց կենսամակարդակի բարելավումը զբաղվածության խթանման միջոցով" /LIFE/ ծրագրի շրջանակում, "Ունիսոն" ՀԿ-ի և Զբաղվածության պետական ծառայության գործակալության համագործակցությամբ:

Աշխատանքի տոնավաճառում գործատուները ներկայացնում են իրենց մոտ առկա և սպասվող թափուր աշխատատեղերը` համապատասխան մասնագիտություն և որակավորում ունեցող աշխատողներ գտնելու համար, իսկ աշխատանք փնտրողները` հանդիպում են գործատուների հետ և գտնում իրենց մասնագիտությանը և որակավորմանը համապատասխան աշխատանք:


 



06/12/2013
Նշանակվել է Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոյի նոր գործադիր տնօրեն


"Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո" ԻԱՄ խորհրդի` 2013թ. նոյեմբերի 18-ի նիստում ընդունված որոշմամբ 2013թ. նոյեմբերի 29-ին, իր դիմումի համաձայն վաղաժամկետ դադարեցվել են Բյուրոյի գործադիր տնօրեն Աննա Վարդիկյանի լիազորությունները: "Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո" ԻԱՄ նոր գործադիր տնօրեն է նշանակվել Միսակ Բաբաջանյանը: Նախքան այս պաշտոնում նշանակվելը Միսակ Բաբաջանյանը զբաղեցրել է ՀՀ կենտրոնական բանկի իրավաբանական վարչության իրավական խորհրդատվության և զարգացման բաժնի պետի պաշտոնը:



30/11/2013
Դեկտեմբերի 2-ին Երևանում մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է վարորդներին, որ դեկտեմբերի 2-ին, արարողակարգային անհրաժեշտությամբ պայմանավորված, երթևեկությունը մայրաքաղաքում կկազմակերպվի հատուկ գրաֆիկով, իսկ մի քանի փողոցներ որոշ ժամանակով փակ կլինեն տրանսպորտի համար:

<Վարորդներին հորդորում ենք հստակ կատարել ճանապարհային ոստիկանների պահանջները, ձեռնպահ մնալ հատկապես կենտրոնական փողոցներով երթևեկելուց, պահպանել ճանապարհային երթևեկության, ինչպես և համակեցության կանոնները, փոխադարձ հարգանքով վերաբերվել միմյանց ու երթևեկության կարգավորման պատասխանատուներին:

Երթևեկության բոլոր մասնակիցների ներողամտությունն ենք հայցում հնարավոր անհարմարավետության համար՝ համոզված, որ մեր համաքաղաքացիներն ըմբռնումով կմոտենան որոշակի դեպքերում երթևեկության կազմակերպման առանձնահատկություններին և օրինահարգ պահվածքով կաջակցեն պատկան մարմիններին>, ասված է հաղորդագրության մեջ:



Տեղեկացվում է նաեւ, որ դեկտեմբերի 2-ին Երևանի Նալբանդյան-Իսահակյան փողոցների խաչմերուկի հարակից տարածքում հուշարձանի բացման հետ կապված` առավոտյան ժամը 7.00-ից մինչև ժամը 10.30-ը ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը հետևյալ ճանապարհահատվածներում. Նալբանդյան-Կորյուն խաչմերուկից մինչև Նալբանդյան-Սայաթ Նովա խաչմերուկն ընկած ճանապարհահատվածը, Իսահակյան-Աբովյան խաչմերուկից մինչև Իսահակյան-Նալբանդյան խաչմերուկ, Մոսկովյան փողոցը` Նալբանդյան-Մոսկովյան խաչմերուկից մինչև Մոսկովյան-Աբովյան խաչմերուկ, Խանջյան փողոցը` Մոսկովյան-Նալբանդյան խաչմերուկից մինչև Խանջյան-Սայաթ Նովա խաչմերուկ:



27/11/2013
Բացառիկ հանրային գերակա շահ Երեւանի Կոզեռն թաղամասում


Կառավարությունը, նոյեմբերի 28-ի նիստում, Երեւան քաղաքի Պռոշյան եւ Դեմիրճյան փողոցներին եւ Սիրահարների զբոսայգուն հարող, Կոզեռն կոչվող տարածքի նկատմամբ բացառիկ գերակա շահ ճանաչելու մասին որոշում ընդունեց:



Համաձայն Երեւանի քաղաքապետարանի ներկայացրած հիմնավորման, այդ տարածքում քաղաքաշինական ծրագրի իրականացմամբ Երեւանի կենտրոնից կվերանա ներկայումս առկա խառը, անկանոն կառուցապատումը` տարերայնորեն տեղակայված ոչ սեյսմակայուն, հին եւ խարխուլ շինություններով, որի փոխարեն նախատեuվում է բազմաֆունկցիոնալ կառուցապատում: Որոշ հատվածներում, կառուցապատման ծրագրերի շրջանակներում, uտեղծվելու են uտորգետնյա ավտոկայանատեղեր, կանաչապատ տարածքներ, խաղահրապարակներ, ինչպեu նաեւ հիմնովին նորացվելու են ինժեներատեխնիկական ենթակառուցվածքները: Նախատեսվում է, որ առկա բնակարանային ֆոնդին մի քանի անգամ գերազանցող նոր բնակարանային ֆոնդի կկառուցվի, իսկ կառուցվող ստորգետնյա ավտոկայանատեղերը հնարավորություն կընձեռեն նվազեցնելու Երեւան քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածությունը:



Որոշման նախագծով այդ տարածքի ձեռք բերող է հանդիuանում "Լոկալ Դիվելոփըրզ" ընկերությունը, որը նախկինում եւս ճանաչվել է ձեռք բերող, բայց չի իրականացրել իրացման եւ կառուցապատման աշխատանքներ: Այս անգամ uեփականության oտարման գործընթացն uկuելու վերջնական ժամկետը 2015 թվականի հունվարի 1-ն է:



Բացառիկ հանրային գերակա շահ ճանաչված տարածն ընդգրկում է հետեւյալ հասցեները` Պռոշյան 1-ին փակուղի տուն 1,  1/3,  2,  3,  3/4,  3/8,  3/9,  3/10,  7,  9,  9/1,  14,  14/3,  19,  20,  20/3,  36,  40, 54,  54/2,  58,  58/5,  60,  62/3,  70, 70/2,  72,  74,  Պռոշյան 1-ին նրբանցք տուն 2,  3,  3/5,  3/14,  7,  11/6, 14,  14/2,  14/5,  19,  19/2,  20,  21,  24,  24/1,  26/1,  28/1,  30/1,  30/2,  36,  36ա,  39/3,  39/4,  39/7,  42,  42/1,  42/2,  44,  48,  52,  52/1,  54,  56,  58,  58/1,  58/2,  58/3,  58/5,  60,  60/3,  62,  62/1,  62/2,  62/3, 62/4,  70,  70/2, 70/3,  70/4,  72,  74,  74/3,  Պռոշյան փողոց թիվ 3/1,  3/2,  3/4,  5,  5/1,   5ա,  5/4,  9,  9բ, 9/1,  9/4,  11,  11 եւ  11ա,  11/6,  35,  35/1,  35/2,  37,  39,  39/1,  41,  45,  47,  62,  125, Դեմիրճյան 40/9/:



Կառուցապատման այս ծրագրի իրագործումը կաշխուժացնի Հայաստանի շինարարության ոլորտն ու անշարժ գույքի շուկան:



15/11/2013
Նոր արագաչափեր Երեւանում նոյեմբերի 25-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից, 2013 թվականի նոյեմբերի 25-ից գործարկվելու են Երևան քաղաքի Սեբաստիա (2 արագաչափ` երկու ուղղություններով), Րաֆֆու (2 արագաչափ` երկու ուղղություններով) և Խանջյան (1 արագաչափ՝ Խանջյան-Տիգրան Մեծի փողոցների խաչմերուկից դեպի Խանջյան-Թումանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ) փողոցներում նոր տեղադրված արագաչափ սարքերը, որտեղ երթևեկության համար թույլատրելի առավելագույն արագությունը 60 կմ/ժ է:


1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: