REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

29/01/2014
Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների որոշումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու կարգի մասին


Ճանապարհային ոստիկանությունը հետեւյալ հայտարարությունն է տարածել տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների գործերով կայացված որոշումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու կարգի մասին.



"Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մեծ թվով քաղաքացիներ միայն տեխնիկական միջոցներով հայտնաբերված իրավախախտման տեսանյութին ծանոթանալու, այնուհետև վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելու նպատակով ՀՀ մարզերից (այդ թվում՝ հեռավոր) այցելում են Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան):



Կրկին տեղեկացնում ենք, որ տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն (այդ թվում՝ տեսանյութ) կարելի է ստանալ համացանցով, իսկ բողոքարկման դիմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ցանկացած տարածքային փոստային ծառայության միջոցով:

Մասնավորապես, տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների վերաբերյալ գործերով կայացված որոշումների մասին ամբողջական տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է մուտք գործել www.police.am կայքի «ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ» բաժին, և մուտքագրելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի (տեխ. անձնագրի) համարը և հաշվառման համարանիշերը՝ տեսնել տվյալ տրանսպորտային միջոցով կատարված բոլոր իրավախախտումների գործերով կայացված որոշումները: Այնուհետև, ընտրելով ցանկացած որոշումը, հնարավոր է բեռնել և տեսնել խախտման տեսանյութը:

Ինչ վերաբերում է տեսանկարահանող և լուսանկարահանող սարքերով հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ կայացված որոշումները վերադասության կարգով բողոքարկելու դիմում ներկայացնելուն, ապա դրա համար անհրաժեշտ է սահմանված կարգով կազմել դիմումը և բողոքարկման համար սահմանված 10-օրյա ժամկետում հանձնել տարածքային փոստային ծառայություն":



14/01/2014
Չտուգանվելու համար ԱՊՊԱ պայմանագիրը կնքել նախապես


Հաշվի առնելով «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն  հիշեցնում է, որ 2014 թվականի հունվարի 1-ից ավտոտրանսպորտային միջոցի համար կնքված ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևում է ավելի քան տասն օր` առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5.000 ՀՀ դրամ, իսկ ճանապարհային ոստիկանության կողմից վարչական պատասխանատվություն կիրառվելու է պետական գրանցման և պետական հաշվառման (վերահաշվառման) շտեմարանում առկա տեղեկատվության միջոցով:



Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը,Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խորհուրդ է տալիս ավտովարորդներին ՝ նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես,  նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` վարորդները կխուսափեն ինչպես անցանկալի տուգանքներից, այնպես էլ ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից:



 



07/01/2014
Կենսաթոշակային հաշվիչ մեր կայքում


2014-ի հունվարի 1-ից բարձրացված կենսաթոշակների չափերին յուրաքանչյուր կենսաթոշակառու կարող է տեղեկանալ մուտքագրելով միայն իր աշխատանքային ստաժի տարիները՝ Սոցիալական ապահովության պետական ծառայության կենսաթոշակային հաշվիչի միջոցով, որը տեղադրված է մեր կայքի <Աշխատանք> բաժնի <Տեղեկատվական բազայում>:



29/12/2013
Շնորհավոր ՆՈՐ ՏԱՐԻ եւ ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴ


REA.AM-ն իր Ամանորյա շնորհավորանքներն է հղում մեր բոլոր այցելուներին, հաճախորդներին, մեր ողջ ժողովրդին, ցանկանում բոլորին հաջողություններ, բարեկեցություն, երջանակություն:



Մեր առանձնահատուկ շնորհակալությունն ու բարեմաղթանքները մեր գործընկերներին` Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի առաջատար «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին, Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն հիմնադրամին, «Արարատբանկին»:



2013 թ-ին մեր այցելուներին կշարունակենք ներկայացնել բոլոր նորությունները Հայաստանի անշարժ եւ շարժական գույքի, աշխատանքի եւ ծառայությունների ոլորտների վերաբերյալ, համալրել այս ոլորտների տեղեկատվական բազաները եւ հայտարարությունները, առավել հանրաճանաչ դարձնել մեր կայքն ու նրա Facebook-ի էջը, որ արդեն հավանել են մոտ 14 հազար մարդ, բարձրացնելով կայքում տեղադրված գովազդների եւ մասնավոր անձանց հայտարարությունների արդյունավետությունը:



19/12/2013
2014 թ. հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու


Հայաստանի ճանապարհային ոստիկանությունը հետեյալ հայտարարությունն է տարածել.



"2014 թվականի հունվարի 1-ին ուժի մեջ են մտնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնց համաձայն` 2014 թվականի հունվարի 1-ից ԱՊՊԱ պայմանագիր կնքելու դեպքում այլևս ԱՊՊԱ կտրոններ չեն տրամադրվելու, իսկ ԱՊՊԱ պայմանագիր ունենալու հանգամանքն ստուգվելու և ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց նկատմամբ վարչական պատասխանատվություն է կիրառվելու համակարգչային շտեմարանների ու ծրագրի միջոցով՝ նույնիսկ այն դեպքում, երբ տրանսպորտային միջոցը չի շահագործվում:


Տեղեկացնում ենք, որ սահմանված ժամկետում ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի    1-ին մասով սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր տասն օրվա համար նվազագույն աշխատավարձի հնգապատիկի (5000 դրամ) չափով, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու տրանսպորտային միջոցը վարելու համար՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի (100000 դրամ) չափով:


Կոչ ենք անում բոլոր տրանսպորտային միջոցների սեփականատերերին կամ օրենքով սահմանված կարգով դրանք տիրապետող անձանց՝ սահմանված ժամկետում (նախորդ պայմանագրի ժամկետի ավարտից հետո 10-օյա ժամկետում) կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր և տրանսպորտային միջոցը վարել միայն գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու դեպքում: Նախորդ պայմանագրի ժամկետի ավարտը պետք է ընդունել ոչ թե ԱՊՊԱ կտրոնի վրա փակցված ամսվա վերջին օրը, այլ ԱՊՊԱ պայմանագրում նշված օրը:


Եթե տրանսպորտային միջոցը տևական ժամանակով չի շահագործվելու, ապա տուգանքներից խուսափելու համար կոչ ենք անում տրանսպորտային միջոցը ժամանակավոր հանել հաշվառումից:


Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելն անվճար է: Տրանսպորտային միջոցը հաշվառումից ժամանակավոր հանելու համար Ճանապարհային ոստիկանության տարածքային հաշվառման-քննական ստորաբաժանում կարող է դիմել ոչ միայն տրանսպորտային միջոցի սեփականատերը, այլ նաև ցանկացած շահագրգիռ անձ առանց լիազորագրի՝ ներկայացնելով տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագիրը և հաշվառման համարանիշերը: Ավելին, նույն շահագրգիռ անձը կարող է միաժամանակ դիմել տարբեր անձանց պատկանող մեկից ավելի տրանսպորտային միջոցները հաշվառումից ժամանակավոր հանելու համար":



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: