REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

13/02/2014
Անշարժ գույքի գների եւ գործարքների փոքր աճ 2013-ին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում օտարման գործարքների թիվը կազմել է48716, որից առքուվաճառքներինը կազմել է 74,3 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,7 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: 2013-ին անշարժ գույքի օտարման գործարքների քանակը 2012-ի համեմատ նվազել է 3,6 տոկոսով:

Մայրաքաղաքում 14677 առքուվաճառքի գործարքների 60,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2012-ի համեմատ բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում 2013-ին աճել է 6,9 տոկոսով: 

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում 2013-ին 2012-ի համեմատ աճել են 5,4 տոկոսով: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                      Միջին  գները(դրամ)

                                                         2012թ.         2013թ.

Կենտրոն                                        411900           427000

Արաբկիր                                       341300           355100

Քանաքեռ-Զեյթուն                          268900           281900

Նոր-Նորք                                       232300           249800

Ավան                                              241600           258400

Էրեբունի                                        237700           248100

Շենգավիթ                                       237900           253900

Դավթաշեն                                      261800           273500

Աջափնյակ                                      229300            246600

Մալաթիա-Սեբաստիա                    227000            239500

Նուբարաշեն                                   141100            150900

Միջինը Երևանում

(բացի Նորք-մարաշից)                    257300            271300

Մարզերում, բացառությամբ Երեւանը, 2013-ին վաճառվել են 4611 բնակարաններ, որոնց քանակը 2012-ի համեմատ աճել է 6,6 տոկոսով, իսկ միջին գները` 4,3 տոկոսով:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2013-ին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է ավելի քան 292 հազար դրամ: Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Աբովյանում 1 քմ գինը 154 հազար հազար դրամ: Ապա գալիս են Նոր Հաճնը` 128 հազար դրամ, Գորիսը` 120 հազար դրամ, Իջեւանը` 117 հազար դրամ, Աշտարակը եւ Մասիսը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 5052 գործարք, որից 1362-ը` Երեւանում: Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2012-ի համեմատ նվազել է 4,4 տոկոսով, իսկ մարզերում` աճել 4,1 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2013-ին 2012-ի համեմատ մայրաքաղաքում աճել են 3,9 տոկոսով: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                     Միջին  գները(դրամ)

                                                            2012թ.           2013թ.

Կենտրոն                                        463600           475300

Արաբկիր                                        370200           388200

Քանաքեռ-Զեյթուն                           280800           294300

Նորք-Մարաշ                                  306900          318400

Ավան                                              258600           270000

Էրեբունի                                         227300          238900

Շենգավիթ                                        244700          254400

Դավթաշեն                                       263200          275300

Աջափնյակ                                       239300          249200

Մալաթիա-Սեբաստիա                     226900         237400

Նուբարաշեն                                    145000         150000

Միջինը Երևանում

(բացի ՆորՆորքից)                            257100        285900            

 Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները 2013-ին 2012-ի համեմատ աճել են 3,3 տոկոսով: Ամենաթանկ անհատական տները դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է որտեղ 1 քմ-ն կազմել է 156 հազար դրամ, երրորդը Վաղարշապատն է 1 քմ-ն 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը՝ 136 հազար դրամ, Նոր Հաճնը եւ Գորիսը՝ 129 հազար դրամ, Իջեւանը 122 հազար դրամ, Եղվարդը` 116 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ին 2012-ի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 7,1 տոկոսով: Ընդ որում, Երեւանում աճել է 91,7 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած նվազել 12,2 տոկոսով:

2013-ին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 1895 գործարքներ, որից 1305-ը` Երեւանում: Հիփոթեքային գրավադրման գործարքներից 79,1 տոկոսն իրականացվել են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 13,7 տոկոսը` անհատական բնակելի տների, մնացածը հասարակական նշանակության օբյեկտների, այգետնակների եւ հողերի նկատմամբ: 2012-ի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակն աճել է 25,7 տոկոսով, ընդ որում Երեւանում` 36,1 տոկոսով, իսկ մարզերում` 7,5 տոկոսով:



Այսպիսով, ի՞նչ միտումներ են գրանցվել 2013-ին անշարժ գույքի շուկայում: Նախեւառաջ, դա գների որոշակի, բայց դեռեւս փոքր աճն է տարեկան կտրվածքով, ինչը կարելի է գնահատել որպես ճգնաժամին հաջորդած խորը անկումից հետո անշարժ գույքի շուկայի վերականգնման եւ զարգացման նշան: Հաջորդը՝ ավելացել է գործարքների քանակը, ինչը նույնպես շուկայի աշխուժացման ցուցիչ է: Եվ վերջապես, անշարժ գույքի շուկայի աշխուժացման մասին վկայող եւս մեկ գործոն է հիպոթեկային գործարքների ավելացումը:



Հավանական է, որ այս տարի անշարժ գույքի շուկայի աշխուժացման միտումը շարունակվի եւ խորանա, քանի որ պետական մի քանի խոշոր քաղաքաշինական եւ կառուցապատման ծրագրեր են նախատեսվում իրականացնել:   



07/02/2014
Ո՞ւր դիմել եթե ԱՊՊԱ պայմանագրի առնչությամբ անճշտություններ են առաջացել


Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հետեւյալ հայտարարություն է տարածել.



"Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ 2014թ. հունվարի 1-ից Ձեր ավտոտրանսպորտային միջոցների վերաբերյալ գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում վարչական վարույթն իրականացվում է պարզեցված կարգով՝ ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում և Ճանապարհային ոստիկանության շտեմարաններում առկա տեղեկատվության համադրության միջոցով: Այսինքն, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտերն ուղարկվելու են այն կարգով, ինչ կարգով որ ուղարկվում են տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված խախտումները:



Տեղեկացնում ենք, որ տեխնիկական խնդիրների պատճառով, հնարավոր է, գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար վարչական ակտեր ստանան նաև որոշ սպառողներ, ովքեր բարեխղճորեն կատարել են ԱՊՊԱ պայմանագիր կնքելու իրենց պարտականությունը և այդ առումով խախտում թույլ չեն տվել: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է նկարագրված դեպքերում առաջացած հարցերի պարզաբանման համար դիմել՝



Ø  Ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9), կամ զանգահարել + 374 (10) 56-45-88 հեռախոսահամարով, կամ



Ø  Ձեր ապահովագրական ընկերություն (դրա մասնաճյուղ, ապահովագրական գործակալին), որը կուղղի Ձեր վերաբերյալ տեղեկատվությունը և ինքնուրույն միջոցներ կձեռնարկի Ձեր տուգանքն անվավեր ճանաչելու համար, կամ



Ø  Բյուրո (ք. Երևան, Հանրապետության 22, տարածք 2), կամ զանգահարել  + 374 (10) 58-00-32 հեռախոսահամարով:



Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն իր և ԱՊՊԱ համակարգում գործող մյուս կառույցների անունից հայցում է Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար և վստահեցնում, որ ձեռնարկում է իրենից կախված բոլոր հնարավոր միջոցները՝ անճշտությունները հնարավորինս նվազագույնի հասցնելու համար":



05/02/2014
«Թեժ» գիծ ԱՊՊԱ-ի վերաբերյալ պարզաբանումների համար


ԱՊՊԱ համակարգի վերաբերյալ իրավաբանական կամ ֆիզիկական անձանց անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման, խորհրդատվության իրականացման, «Բոնուս-Մալուս» դասի հաշվարկման կանոնների և բողոքարկման ընթացակարգի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով Կենտրոնական բանկը գործարկել է (010) 58-38-02  հեռախոսահամարով «թեժ» գիծ, որը գործում է աշխատանային օրերին՝ ժամը 09:00 – 18:00:



04/02/2014
ԱՊՊԱ պայմանագիր չունեցողների վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը սկսվել է


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ արդեն սկսվել է համակարգչային շտեմարանների միջոցով ԱՊՊԱ պայմանագիր չունեցող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը: 

Հաշվի առնելով, որ գործընթացի սկզբնական շրջանում, տեխնիկական խնդիրներով պայմանավորված, կայացված վարչական ակտերում կարող են լինել որոշակի անճշտություններ, ճանապարհային ոստիկանությունը հայցում է քաղաքացիների ներողամտությունը և առաջարկում բոլոր տեսակի հարցերի պարզաբանման համար դիմել ճանապարհային ոստիկանության վարչական մաս (ք. Երևան, Ծովակալ Իսակովի 9) կամ զանգահարել +374 (10) 56-45-88 հեռախոսահամարով: 



30/01/2014
Դեկտեմբերին եւս անշարժ գույքի գները Հայաստանում անփոփոխ են մնացել


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2013-ի դեկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18285 գործարք, ինչը 10,8 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` նոյեմբերի եւ 0,6 տոկոսով` 2012-ի դեկտեմբերի գործարքների համեմատ:

Օտարման գործարքների քանակը դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աճել է 4,5 տոկոսով, իսկ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատ` նվազել 3,3 տոկոսով: 4612 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,8 տոկոսը: Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են: Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 37,5 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Երեւանում առքուվաճառքի գործարքների 56,2 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ: 2013-ի նոյեմբերի համեմատ, դեկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 5,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ` 3,3 տոկոսով:

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ աննշան` 0,04 աճ են ունեցել: Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                                 Միջին գները



                                                                       (դրամ)

                                        դեկտեմբեր                դեկտեմբեր               նոյեմբեր

                                            2012թ.                    2013թ.                        2013թ.



 Կենտրոն                             421000                   428000                        428000

Արաբկիր                              349500                   356600                        356600

Քանաքեռ-Զեյթուն              278000                   282600                        282400

Նոր-Նորք                             242850                   252000                        252000

Ավան                                     250000                   260000                        260000

Էրեբունի                              242600                   250500                        250000

Շենգավիթ                            248200                   256000                        255800

Դավթաշեն                           268500                   275000                        275000

Աջափնյակ                           239000                   249300                        249000

Մալաթիա-Սեբաստիա      234100                   242000                        242000

Նուբարաշեն                        145000                   154600                        154000

  Մարզերում, բացառությամբ Երեւանը, դեկտեմբերին վաճառվել են 496 բնակարաններ, որոնց քանակը նոյեմբերի համեմատ աճել է 16,4 տոկոսով, իսկ 2012-ի դեկտեմբերի համեմատ` 25,3 տոկոսով: Գներն այստեղ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ դարձյալ չնչին՝ 0,06 տոկոս աճ են ունեցել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները դեկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ: Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 124 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում ` 121 հազար դրամ, Իջեւանում` 118 հազար դրամ, Մասիսում եւ Աշտարակում` 115 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով:

2013-ի դեկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 530 գործարք, որից 158-ը` Երեւանում:  Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2013-ի նոյեմբերի համեմատ աճել է 35 տոկոսով, իսկ մարզերում` 9,1 տոկոսով: 2012-ի դեկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 1,3 տոկոսով, իսկ մարզերում` 4,6 տոկոսով:

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) Երեւանում 2012-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ մնացել են անփոփոխ: Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                                            Միջին գները

                                                                                 (դրամ)

                                                    դեկտեմբեր           դեկտեմբեր            սեպտեմբեր

                                                        2012թ.                      2013թ.                       2013թ.



Կենտրոն                                        470700                      476100                       476100

Արաբկիր                                        377400                      383000                       383000

Քանաքեռ-Զեյթուն                         290000                      295000                       295000

Նորք-Մարաշ                                313700                      319200                       319200

Ավան                                              266800                      270500                       270500

Էրեբունի                                        234400                      239500                       239500

Շենգավիթ                                      256000                      255000                       255000

Դավթաշեն                                     271000                      276000                       276000

Աջափնյակ                                     243800                      250050                       250050

Մալաթիա-Սեբաստիա                 234300                      238000                       238000

Նուբարաշեն                                  147300                       150500                      150500

         Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները: Այստեղ միջին գները դեկտեմբերին նոյեմբերի համեմատ դարձյալ անփոփոխ են: Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ: Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ: Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց գներով:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2013-ի դեկտեմբերին 2012-ի նոյեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն նվազել է 8,7 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` նվազել 19,3 տոկոսով:

2013-ի դեկտեմբերին նոյեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակն աճել է 17 տոկոսով, իսկ 2012-ի դեկտեմբերի համեմատ` 5 տոկոսով:

Հոկտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 190 գործարքներ, որից 122-ը` Երեւանում: Նոյեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 7 տոկոսով, իսկ մարզերում` 7,9 տոկոսով: 2012-ի դեկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 13,5 տոկոսով, իսկ մարզերում` աճել 3 տոկոսով:



Այսպիսով, անցյալ տարվա վերջին ամսին եւս անշարժ գույքի շուկայում գները մնացել են անփոփոխ: Թե ինչպես են փոխվել անշարժ գույքի շուկան անցած տարվա ընթացքում՝ 2013-ին 2012-ի համեմատ, կներկայացնենք  հաջորդիվ:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: