REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

30/05/2014
Ապրիլին անշարժ գույքի գներն անփոփոխ են մնացել

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի ապրիլին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18587 գործարք, ինչը 3,9 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` մարտի եւ 18 տոկոսով բարձր` 2013-ի ապրիլի գործարքների համեմատ։

Օտարման գործարքների քանակը ապրիլին մարտի համեմատ աճել է 0,1 տոկոսով, իսկ անցյալ տարվա ապրիլի համեմատ` 9,9 տոկոսով: 4405 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,5 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 43,2 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում: Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 62,1 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի մարտի համեմատ, ապրիլին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 6,9 տոկոսով, իսկ նախորդ տարվա ապրիլի համեմատ` 18,9 տոկոսով։

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա ապրիլին մարտի համեմատ գրեթե անփոփոխ են։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)

                                                ապրիլ 2013թ.  ապրիլ 2014թ.   մարտ 2014թ.

Կենտրոն                                    428000              428000            428000

Արաբկիր                                    355500              355600             355600

Քանաքեռ-Զեյթուն                       282200              282700            282700

Նոր-Նորք                                    250000               252500           252300

Ավան                                           258050            260200            260200

Էրեբունի                                     248200             250600            250600

Շենգավիթ                                   254000             256100            256100

Դավթաշեն                                  273500             275150           275150

Աջափնյակ                                  246500             249600           249400

 Մալաթիա-Սեբաստիա                238550            242000           242000

   Նուբարաշեն                            151000             155100           154900

Մարզերում, բացառությամբ Երեւանը, ապրիլին վաճառվել են 409 բնակարաններ, որոնց քանակը մարտին համեմատ նվազել է 1,2 տոկոսով, իսկ 2013-ի ապրիլի համեմատ աճել` 23,6 տոկոսով։ Գներն ապրիլին չնչին աճ են ունեցել:

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները ապրիլին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։

2014-ի ապրիլին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 442 գործարք, որից 121-ըՙ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի մարտի համեմատ նվազել է 2,4 տոկոսով, իսկ մարզերում` 3,6 տոկոսով։ 2013-ի ապրիլի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 39 տոկոսով, իսկ մարզերում նվազել 0,9 տոկոսով։

Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2014-ի ապրիլինի մարտի համեմատ Երեւանում մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.

Վարչական շրջաններ                         Միջին գները /դրամ/               

                                          ապրիլ 2013թ.    ապրիլ 2014թ.   մարտ 2014 թ.                  

Կենտրոն                                  476100            476100              476100

Արաբկիր                                  383000            383000             383000

Քանաքեռ Զեյթուն                     295000            295000             295000

Նորք Մարաշ                             319200           319200             319200

Ավան                                        270500            270500             270500

Էրեբունի                                   239500            239500            239500

Շենգավիթ                                  255000           255000            255000

Դավթաշեն                                 276000           276000            276000

Աջափնյակ                                 250050           250050           250050

 Մալաթիա-Սեբաստիա              238000          238000            238000

Նուբարաշեն                               150500          150500          150500

Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները ապրիլին մարտի համեմատ դարձյալ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի ապրիլին 2013-ի ապրիլի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 4,4 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 36,8 տոկոսով։

2014-ի ապրիլին 2014-ի մարտի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 10,7 տոկոսով, իսկ 2013-ի ապրիլի համեմատ` 6,9 տոկոսով:

Ապրիլին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 238 գործարքներ, որից 143-ը` Երեւանում: Մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 34,9 տոկոսով, իսկ մարզերում` 2,1 անգամ: 2013-ի ապրիլի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 19,2 տոկոսով, իսկ մարզերում` 2,3 անգամ:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում գործարքների քանակի աճը շարունակվում է, բայց դա դեռւես չի բերում գների աճին: Դրանք շարունակում են անփոփոխ մնալ:

27/05/2014
Հիշեցում ԱՊՊԱ ոլորտում տուգանքներից խուսափելու համար

ԱՊՊԱ ոլորտում անհարկի տուգանքներից խուսափելու նպատակով  Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է ապահովադիրներին ինչպես ԱՊՊԱ պայմանագրի կնքման գործընթացում, այնպես էլ ԱՊՊԱ պայմանագիր կնքելուց հետո ուշադիր լինել տեխնիկական բնույթի որոշակի հարցերի նկատմամբ:

    Մասնավորապես, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ անհրաժեշտ է`

  • Նախքան ԱՊՊԱ պայմանագիրը ստորագրելը ուշադիր ընթերցել այն` ստուգելով ապահովադրի անձնական, ինչպես նաև տրանսպորտային միջոցի վերաբերյալ ԱՊՊԱ պայմանագրում արտացոլված տվյալները, հավաստիանալ, որ բոլոր, հատկապես` ավտոմեքենայի համարանիշի  տառերը և թվերը ճիշտ են լրացվել,

  • Հավաստիանալ, որ ԱՊՊԱ պայմանագրում անպայման նշված է ավտոտրանսպորտային միջոցի սպիտակ հիմնագույնով համարանիշը, անգամ եթե այն կրում է դեղին հիմնագույնով համարանիշ,

  • ԱՊՊԱ պայմանագրում նշված տրանսպորտային միջոցի համարանիշի փոփոխության դեպքում, մասնավորապես` ժամանակավոր համարանիշը  նորով փոխարինելու դեպքում, անհրաժեշտ է անհապաղ այդ մասին տեղեկացնել ապահովագրական ընկերությանը, որպեսզի վերջինս համապատասխան փոփոխությունը կատարի ԱՊՊԱ տեղեկատվական համակարգում:

 Հիշեցնում ենք, որ թե Ձեր և թե ապահովագրական գործակալի կողմից անուշադրության և հետևողական չլինելու արդյունքում վերոնշյալ տեխնիկական խնդիրների առաջացումը կարող է հանգեցնել Ձեր նկատմամբ տուգանքի նշանակմանը:

08/05/2014
Չձեւակերպված գործարքների դեպքում տուգանքներ չեն գանձվի մինչեւ դեկտեմբերի 31-ը

ԱՊՊԱ պայմանագիր չունենալու համար սահմանված 5.000 դրամ վարչական տուգանք նախատեսող պատասխանատվության կիրառումից հետո ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով ընդունված՝ ՀՀ կառավարության 2014 թ. մարտի 27-ի «Վարչական պատասխանատվություն չկիրառելու մասին» N 383-Ա որոշմամբ սահմանվել է, որ այն տրանսպորտային միջոցի (միջոցների), որոնց համար ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանագիր երբևէ չի կնքվել ու այդ տրանսպորտային միջոցով կատարված Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված իրավախախտումից  բացի որևէ այլ իրավախախտման դեպք 2011 թ. հունվարի 1-ից հետո չի արձանագրվել, այդ ավտոտրանսպորտային միջոցի (միջոցների) սեփականատիրոջ (սեփականատերերի) (վարձակալ, ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) նկատմամբ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 129.2-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված պատասխանատվության կիրառումից, ինչպես նաև արդեն իսկ կայացված վարչական ակտերով նշանակված տուգանքների գանձման ուղղությամբ միջոցների ձեռնարկումից ՀՀ ոստիկանությունը ձեռնպահ կմնա մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը:

Վերը նշված տրանսպորտային միջոցների համարանիշերի ցանկը տեղադրված է Հայաստանի Հանրապետության ոստիկանության պաշտոնական կայքում՝ «ԱՊՊԱ» անվանումով պատուհանում:

Այսինքն, հնարավորություն է տրվել, որպեսզի այն անձինք, ովքեր առանց համապատասխան փաստաթղթերի օտարել են իրենց տրանսպորտային միջոցը, կամ ունեն իրենց անվամբ հաշվառված, սակայն փաստացի գոյություն չունեցող տրանսպորտային միջոց, մինչև 2014 թ. դեկտեմբերի 31-ը կատարել համապատասխան գործողություններ՝ տրանսպորտային միջոցի օտարումը պատշաճ ձևակերպելու կամ գոյություն չունեցող տրանսպորտային միջոցը խոտանելու համար (խոտանելու համար անհրաժեշտ է հաշվառման-քննական ստորաբաժանում ներկայացնել հաշվառման վկայագիրը, հաշվառման համարանիշերը և գույքահարկի գծով պարտավորություններ չունենալու մասին տեղեկանք):

Միաժամանակ, կրկին տեղեկացնում ենք, որ պատրաստակամ ենք տրամադրել տեղեկատվություն և իրավական խորհրդատվություն վարչական պատասխանատվության հիմքերի վերացման վերաբերյալ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների գրանցման, հաշվառման ընթացակարգերի վերաբերյալ:

- See more at: http://www.police.am/news/view/%D5%B3%D5%A1%D5%B6%D5%A1%D5%BA%D5%A1%D6%80%D5%B0%D5%A1%D5%B5%D5%AB%D5%B6-%D5%B8%D5%BD%D5%BF%D5%AB%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6%D5%A8-%D5%BF%D5%A5%D5%B2%D5%A5%D5%AF%D5%A1%D6%81%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4-%D5%A78514.html#sthash.Ywcc9Xuo.dpuf

28/04/2014
Մարտին անշարժ գույքի գներն առանց էական փոփոխությունների

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի մարտին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 17984 գործարք, ինչը 6,6 տոկոսով բարձր է նախորդ ամսվա` փետրվարի եւ 10,5 տոկոսովՙ 2013-ի մարտի գործարքների համեմատ։ Օտարման գործարքների քանակը մարտին փետրվարի համեմատ աճել է 10,2 տոկոսով, իսկ անցյալ տարվա մարտի համեմատ` 6,5 տոկոսով: 4401 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 75,1 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ առքուվաճառքի գործարքների 38,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի փետրվարի համեմատ, մարտին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 3,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա մարտի համեմատ` 8,4 տոկոսով։

Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա մարտին փետրվարի համեմատ գրեթե անփոփոխ են։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                   Միջին գները

                                                           (դրամ)

                                        մարտ2013թ.    մարտ2014թ.       փետրվար2014թ.

Կենտրոն                          426100                428000                    428000

Արաբկիր                          353500                356600                    356600

Քանաքեռ-Զեյթուն            281400                 282700                    282700

Նոր-Նորք                         248100                252300                    252000

Ավան                              256800                260200                    260000

Էրեբունի                         247100                250600                    250600

Շենգավիթ                       252500                256100                    256100

Դավթաշեն                      272000                275150                   275150

Աջափնյակ                     245000                 249400                   249400

Մալաթիա-Սեբաստի      237000                  242000                  242000

Նուբարաշեն                  148000                  154900                  154900

Մարզերում, բացառությամբ Երեւանը, մարտին վաճառվել են 414 բնակարաններ, որոնց քանակը փետրվարի համեմատ աճել է 4,6 տոկոսով, իսկ 2013-ի մարտի համեմատ` 18,6 տոկոսով։

Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները մարտին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Արմավիրում եւ Գորիսում` 121 հազար դրամ, Իջեւանում` 118 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։

2014-ի մարտին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 457 գործարք, որից 124-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի փետրվարի համեմատ աճել է 20,4 տոկոսով, իսկ մարզերում` 6,7 տոկոսով։ 2013-ի մարտի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,1 տոկոսով, իսկ մարզերում միասին վերցրած` 15,2 տոկոսով։ Միջինացվածՙ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2014-ի մարտին փետրվարի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.

Վարչական շրջաններ                Միջին գները

                                                        /դրամ/

                                 մարտ2013թ.         մարտ2014թ.        փետրվար2014թ.

Կենտրոն                       474000                  476100                    476100

Արաբկիր                       381150                  383000                    383000

Քանաքեռ Զեյթուն          293450                  295000                    295000

Նորք Մարաշ                 318400                  319200                    319200

Ավան                            269750                  270500                    270500

Էրեբունի                       238850                  239500                     239500

Շենգավիթ                     253900                  255000                     255000

Դավթաշեն                    275200                  276000                    276000

Աջափնյակ                    249000                  250050                    250050

Մալաթիա-Սեբաստիա  237100                  238000                    238000

Նուբարաշեն                 149550                  150500                    150500

     Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները փետրվարին հունվարի համեմատ անփոփոխ են։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են`1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ 1 քմ դիմաց:

Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի մարտին 2013-ի մարտի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 1 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` նվազել 48,3 տոկոսով։

2014-ի մարտին փետրվարի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 10,3 տոկոսով, իսկ 2013-ի մարտի համեմատ` 2,3 տոկոսով:

Մարտին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 151 գործարք, որից 106-ը` Երեւանում: Փետրվարի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 12,4 տոկոսով, իսկ մարզերում` մնացել անփոփոխ: 2013-ի մարտի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 7 տոկոսով, իսկ մարզերում`դարձյալ մնացել անփոփոխ:

Այսպիսով, անշարժ գույքի շուկայում մարտին գները դարձյալ մնացել են առանց էական փոփոխությունների, բայց գործարքների քանակը շարունակել է աճել:

15/04/2014
ԱՊՊԱ. Հայաստան ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է

Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հիշեցնում է, որ համաձայն «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 129-րդ հոդվածի`

  • ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ (վարձակալի) կողմից սեփականության իրավունքով իրեն պատկանող (ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով իրեն տրամադրված) յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5,000 ՀՀդրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100,000 ՀՀ դրամի չափով:

  • Առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100,000 ՀՀ դրամի չափով:

 Ուստի, Բյուրոն հորդորում է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար:

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: