REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

24/11/2014
Նոր արագաչափեր Երեւանում նոյեմբերի 24-ից



Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:


Մասնավորապես 2014 թվականի նոյեմբերի 24-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության  նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.


 


1. ք. Երևան, Գայի պողոտա՝ 1 արագաչափ (Գայի պողոտա – Մոլդովական փողոց խաչմերուկից դեպի Գայի պողոտա – Աճառյան փողոց խաչմերուկի ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


2. ք. Երևան, Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


3. ք. Երևան, Արմենակյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


4. ք. Երևան, Կասյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


5. ք. Երևան, Աթոյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


6. ք. Երևան, Շիրակի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


7. ք. Երևան, Ա. Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ (Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց խաչմերուկից դեպի Րաֆֆի – Բաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

- See more at: http://www.police.am/news/view/%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB-24-%D5%AB%D6%81_191114.html#sthash.kYd6SRmI.dpuf


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի նոյեմբերի 24-ից գործարկվելու են Երեւանի հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության  նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.



1. ք. Երևան, Գայի պողոտա՝ 1 արագաչափ (Գայի պողոտաՄոլդովական փողոց խաչմերուկից դեպի Գայի պողոտաԱճառյան փողոց խաչմերուկի ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



2. ք. Երևան, Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



3. ք. Երևան, Արմենակյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



4. ք. Երևան, Կասյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



5. ք. Երևան, Աթոյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



6. ք. Երևան, Շիրակի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



7. ք. Երևան, Ա. Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ (Իսակովի պողոտաԲաբաջանյան փողոց խաչմերուկից դեպի ՐաֆֆիԲաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:



12/11/2014
ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել


Հաշվի առնելով, որ  դեկտեմբեր և հունվար ամիսները հանդիսանում են  ԱՊՊԱ պայմանագրերի վերակնքման առավել ակտիվ ժամանակահատված, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն  հորդորում և հիշեցնում է  ավտովարորդներին. նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես`  նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից, այնպես էլ  հերթերի կամ այլ խնդիրների պատճառով պատշաճ ժամկետում պայմանագիրը  չկնքելու հետևանքով հնարավոր տուգանքներից:



05/11/2014
Նոր տեսախցիկներ Երեւանում նոյեմբերի 17-ից


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թ. նոյեմբերի 17-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում և վայրերում տեղադրված երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.



1. Ագաթանգեղոս փողոց-Խորենացի փողոց

2. Մհեր Մկրտչյան փողոց-Խորենացի փողոց

3. Բաղրամյան պողոտա՝ Չեխովի անվան թիվ 55 դպրոցի հատված



 



27/10/2014
Անշարժ գույքի գներն անփոփոխ են նաեւ սեպտեմբերին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի սեպտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 18472 գործարք, ինչը 4,9 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` օգոստոսի եւ 11,1 տոկոսով` 2013-ի սեպտեմբերի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 0,3 տոկոսով, իսկ անցյալ տարվա սեպտեմբերի համեմատ` 6,3 տոկոսով: 4293 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,1 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 40,3 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38 տոկոսը բնակարաններն են: Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 61,2 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի օգոստոսի համեմատ, սեպեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 13,5 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ` 3,4 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ անփոփոխ են։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                    սեպտեմբեր 2013թ. սեպտեմբեր 2014թ. օգոստոս 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                   282400            282700             282700



Նոր-Նորք                                  251300            252700              252500



Ավան                                          259500           260200              260200



Էրեբունի                                    249000            250900             250900



Շենգավիթ                                  255100            256500             256300



Դավթաշեն                                 275000            275200             275150



Աջափնյակ                                 248100            249600             249600



Մալաթիա-Սեբաստիա           241300            242500             242300



Նուբարաշեն                             152500             156000             156000



Մարզերում, բացառությամբ Երեւանը, սեպտեմբերին վաճառվել են 384 բնակարաններ, որոնց քանակը օգոստոսի համեմատ նվազել է 5 տոկոսով, իսկ 2013-ի սեպտեմբերի համեմատ` 7,5 տոկոսով։ Բնակարանների գները մարզերում սեպտեմբերին եւս անփոփոխ են մնացել:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2014-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 417 գործարք, որից 121-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի օգոստոսի համեմատ աճել է 5,2 տոկոսով, իսկ մարզերում` 2,8 տոկոսով։ 2013-ի սեպտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում մնացել է անփոփոխ, իսկ մարզերում` նվազել 10,3 տոկոսով։



Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2014-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ Երեւանում մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                        օգոստոս 2013թ.          օգոստոս 2014թ.           հուլիս 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                 295000                            295000                        295000



Նորք Մարաշ                          319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                         270500



Էրեբունի                                 239500                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա        238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ դարձյալ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի սեպտեմբերին 2013-ի սեպտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 31,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 42 տոկոսով։



2014-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը նվազել է 8,4 տոկոսով, իսկ 2013-ի սեպտեմբերի համեմատ` 6,7 տոկոսով:



Սեպտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 152 գործարքներ, որից 82-ը` Երեւանում: Օգոստոսի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում աճել է 19,5 տոկոսով, իսկ մարզերում` 8 տոկոսով: 2013-ի սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 3,9 տոկոսով, իսկ մարզերում` 8,5 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի շուկայում սեպտեմբերին գները շարունակվել են պահպանվել նույն մակարդակի վրա, գործարքների քանակն էլ չնին չափով ավելացել է:



22/10/2014
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն ուշադրություն է հրավիրում ԱՊՊԱ-ի պայմանների վրա


Հաշվի առնելով այն, որ մոտենում է ԱՊՊԱ պայմանագրերի հիմնական մասի վերակնքման ժամանակը՝Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն խնդրում է լինել զգոն, և կեղծ ԱՊՊԱ պայմանագիր ձեռք բերելուց խուսափելու, ինչպես նաև տուգանքներից զերծ մնալու նպատակով հրավիրում է քաղաքացիների ուշադրությունը ԱՊՊԱ պայմանագրի կնքման ժամանակ ստորև բերված պայմաններին.




  1. Ապահովագրական ընկերության տարբերանշանի, ընկերության տվյալների և պայմանագրի համարի առկայությանը,




  1. ԱՊՊԱ պայմանագրի վերին աջ անկյունում ունիկալ համարի առկայությանը,




  1. «Ապահովադիր» դաշտում ապահովադրի տվյալների՝ մասնավորապես անձնագրային տվյալների և հանրային ծառայությունների համարանիշի մուտքագրման ճշտությանը,




  1. Տրանսպորտային միջոցի վերաբերյալ տվյալների մուտքագրման ճշտությանը,




  1. Ապահովագրավճարի և վճարման եղանակի վերաբերյալ տվյալների առկայությանը ,




  1. Ձեր և ապահովագրական ընկերության ներկայացուցչի կողմից պայմանագիրը պատշաճ կարգով ստորագրված լինելուն։



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316-318

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: