REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

22/12/2014
Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում է չուշացնել ԱՊՊԱ-ի պայմանագրերի կնքումը


Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն հորդորում  է բոլոր այն անձանց, ում ԱՊՊԱ պայմանագրի ժամկետն ավարտվել է կամ մոտենում է ավարտին, ժամանակին միջոցներ ձեռնարկել նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու համար: Բյուրոն նաև հիշեցնում է, որ ԱՊՊԱ պայմանագիր չկնքելու դեպքում կտուգանվեք մինչև 100 000 ՀՀ դրամի չափով: Մասնավորապես, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի 1292-րդ հոդվածի համաձայն`




  • յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր չունենալը, որը տևել է ավելի քան տասն օր`առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր տասն օրվա համար` 5,000 ՀՀդրամի չափով, սակայն յուրաքանչյուր տարվա համար` ոչ ավելի, քան 100,000 ՀՀ դրամի չափով,




  • առանց տվյալ տրանսպորտային միջոցի համար կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու` ՀՀ տարածքում ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով տրանսպորտային միջոցը վարելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ 100,000 ՀՀ դրամի չափով:



16/12/2014
Նոր տեսախցիկներ Երեւանում դեկտեմբերի 22-ից


Ինչպես տեղեկացանք ճանապարհային ոստիկանությունից,  2014 թվականի դեկտեմբերի 22-ից գործարկվելու են Երևան քաղաքի հետևյալ խաչմերուկներում տեղադրված երթևեկության  նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկները.



1. Հալաբյան փողոց-Արզումանյան փողոց-Հրազդանի կիրճի փողոց,



2. Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց,



3. Նար Դոսի փողոց-Խորենացու փողոց,



4. Ադոնցի փողոց-Ազատության պողոտա,



5. Սայաթ Նովա փողոց-Ալեք Մանուկյան փողոց,



6. Լեոյի փողոց-Պարոնյան փողոց,



7. Պարոնյան փողոց-Ձորափի փողոց,



8. Քրիստափորի փողոց-Խորենացու փողոց,



9. Ռոստովյան փողոց-Աթոյան փողոց,



10. Ավետիսյան փողոց-Վաղարշյան փողոց:



28/11/2014
Անշարժ գույքի գների չնչին փոփոխություն եւ գործարքների աճ հոկտեմբերին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի` շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2014-ի հոկտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 19501 գործարք, ինչը 5,6 տոկոսով ավելի է նախորդ ամսվա` սեպտեմբերի եւ 6,9 տոկոսով` 2013-ի հոկտեմբերի գործարքների համեմատ։



Օտարման գործարքների քանակը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ աճել է 8,8 տոկոսով, իսկ անցյալ տարվա հոկտեմբերի համեմատ` 3,7 տոկոսով: 4670 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,2 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,4 տոկոսն արձանագրվել է Երեւան քաղաքում, իսկ օտարված անշարժ գույքի 38,9 տոկոսը բնակարաններն են: Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 65,5 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ 2014-ի սեպտեմբերի համեմատ, հոկտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 20,1 տոկոսով, իսկ նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ` նվազել 3,7 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները Երեւանում այս տարվա հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ չնչին` 0,02 տոկոսով աճել են։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                    հոկտեմբեր 2013թ. հոկտեմբեր 2014թ. սեպտեմբեր 2014թ.



Կենտրոն                                    428000            428000            428000



Արաբկիր                                   356600            356600             356600



Քանաքեռ-Զեյթուն                     282600            282700             282700



Նոր-Նորք                                    251800            252800              252700



Ավան                                          260000           260200              260200



Էրեբունի                                    249500            250950             250900



Շենգավիթ                                  255100            256600             256500



Դավթաշեն                                 275000            275200             275200



Աջափնյակ                                 248500            249600             249600



Մալաթիա-Սեբաստիա               241800            242500             242500



Նուբարաշեն                             153000             156100             156000



Մարզերում, բացառությամբ Երեւանը, հոկտեմբերին վաճառվել են 444 բնակարաններ, որոնց քանակը սեպտեմբերի համեմատ աճել է 15,6 տոկոսով, իսկ 2013-ի հոկտեմբերի համեմատ` 9,9 տոկոսով։ Բնակարանների գները մարզերում հոկտեմբերին աճել են 0,1 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանակ բնակարանները հոկտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 292 հազար դրամ։ Աբովյանում 1 քմ գինը 155 հազար հազար դրամ է կազմել, Վաղարշապատում (Էջմիածնում)` 154 հազար հազար դրամ, Նոր Հաճընում` 128 հազար դրամ, Եղեգնաձորում` 125 հազար դրամ, Գորիսում` 122 հազար դրամ, Արմավիրում` 121 հազար դրամ, Իջեւանում 118 հազար դրամ, Աշտարակում 116 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։



2014-ի հոկտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 4149 գործարք, որից 125-ը` Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2014-ի սեպտեմբերի համեմատ աճել է 3,3 տոկոսով, իսկ մարզերում` 9,5 տոկոսով։ 2013-ի հոկտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 27,6 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 0,9 տոկոսով։



Միջինացված` 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2014-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Երեւանում մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գների պատկերը հետեւյալն է եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                       հոկտեմբեր 2013թ.  հոկտեմբեր 2014թ.  սեպտեմբեր 2014թ.



Կենտրոն                                 476100                           476100                         476100



Արաբկիր                                 383000                           383000                         383000



Քանաքեռ Զեյթուն                   295000                            295000                        295000



Նորք Մարաշ                           319200                           319200                         319200



Ավան                                       270500                            270500                        270500



Էրեբունի                                 239500                            239750                        239750



Շենգավիթ                               255000                            255000                        255000



Դավթաշեն                              276000                            276000                        276000



Աջափնյակ                              250050                            250050                        250050



Մալաթիա-Սեբաստիա           238000                             238000                       238000



Նուբարաշեն                           150500                            150800                        150800



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Այստեղ միջին գները հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ դարձյալ մնացել են անփոփոխ։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո Ծաղկաձորում են` 1 քմ-ն 305 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 157 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 153 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 136 հազար դրամ, Ջերմուկը` 131 հազար դրամ, Գորիսը` 130 հազար դրամ, Նոր Հաճնը` 129 հազար դրամ, Իջեւանը` 123 հազար դրամ, Բյուրեղավանը` 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ 1 քմ դիմաց:



Հողի շուկայում հետեւյալ պատկերն է` 2014-ի հոկտեմբերին 2013-ի հոկտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն աճել է 25 տոկոսով, աճուրդով վաճառքներինը` 3,3 տոկոսով։



2014-ի հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ, անշարժ գույքի վարձակալության գործարքների քանակը աճել է 3,3 տոկոսով, իսկ 2013-ի հոկտեմբերի համեմատ` նվազել 4,9 տոկոսով:



Հոկտեմբերին իրականացվել են հիփոթեքային գրավադրման 129 գործարքներ, որից 97-ը` Երեւանում: Սեպտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 1 տոկոսով, իսկ մարզերում` 40,7 տոկոսով: 2013-ի հոկտեմբերի համեմատ, հիփոթեքային գրավադրման գործարքների քանակը Երեւանում նվազել է 20,5 տոկոսով, իսկ մարզերում` 28,9 տոկոսով:



Այսպիսով, անշարժ գույքի շուկայում հոկտեմբերին գները չնչին փոփոխություն են ունեցել, բայց գործարքների քանակը որոշ չափով ավելացել է:



24/11/2014
Նոր արագաչափեր Երեւանում նոյեմբերի 24-ից



Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են Երևան քաղաքում և այլ բնակավայրերում երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:


Մասնավորապես 2014 թվականի նոյեմբերի 24-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության  նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.


 


1. ք. Երևան, Գայի պողոտա՝ 1 արագաչափ (Գայի պողոտա – Մոլդովական փողոց խաչմերուկից դեպի Գայի պողոտա – Աճառյան փողոց խաչմերուկի ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


2. ք. Երևան, Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


3. ք. Երևան, Արմենակյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


4. ք. Երևան, Կասյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


5. ք. Երևան, Աթոյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


6. ք. Երևան, Շիրակի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,


7. ք. Երևան, Ա. Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ (Իսակովի պողոտա – Բաբաջանյան փողոց խաչմերուկից դեպի Րաֆֆի – Բաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:

- See more at: http://www.police.am/news/view/%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A5%D5%B4%D5%A2%D5%A5%D6%80%D5%AB-24-%D5%AB%D6%81_191114.html#sthash.kYd6SRmI.dpuf


Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2014 թվականի նոյեմբերի 24-ից գործարկվելու են Երեւանի հետևյալ վայրերում տեղադրված երթևեկության  նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերը.



1. ք. Երևան, Գայի պողոտա՝ 1 արագաչափ (Գայի պողոտաՄոլդովական փողոց խաչմերուկից դեպի Գայի պողոտաԱճառյան փողոց խաչմերուկի ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



2. ք. Երևան, Զորավար Անդրանիկի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



3. ք. Երևան, Արմենակյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



4. ք. Երևան, Կասյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



5. ք. Երևան, Աթոյան փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



6. ք. Երևան, Շիրակի փողոց՝ 1 արագաչափ (երկու ուղղություններով) ՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ,



7. ք. Երևան, Ա. Բաբաջանյան փողոց՝ 1 արագաչափ (Իսակովի պողոտաԲաբաջանյան փողոց խաչմերուկից դեպի ՐաֆֆիԲաբաջանյան փողոցների խաչմերուկ ուղղությամբ)՝ 60 կմ/ժ թույլատրելի առավելագույն արագությամբ:



12/11/2014
ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել


Հաշվի առնելով, որ  դեկտեմբեր և հունվար ամիսները հանդիսանում են  ԱՊՊԱ պայմանագրերի վերակնքման առավել ակտիվ ժամանակահատված, Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն  հորդորում և հիշեցնում է  ավտովարորդներին. նոր ԱՊՊԱ պայմանագիր կնքելու գործընթացը չհետաձգել մինչև նախկին պայմանագրի ժամկետի ավարտը, այլ կնքել պայմանագիր նախապես`  նախորդ պայմանագրի ավարտից առնվազն տասն օր առաջ: Նախօրոք կնքելով ԱՊՊԱ պայմանագիր` ավտովարորդները կխուսափեն ինչպես ապահովագրական ընկերություններում սպասվելիք հերթերից, այնպես էլ  հերթերի կամ այլ խնդիրների պատճառով պատշաճ ժամկետում պայմանագիրը  չկնքելու հետևանքով հնարավոր տուգանքներից:



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-310 | 311-315 | 316

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2019.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: