REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ :: ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
REA.AM - ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՅՔ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔ ԱՇԽԱՏԱՆՔ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
 
հայերենenglishрусский
  Էլ. փոստ
. . .
 
Որոնում     Ընդլայնված որոնում
Ծածկանուն 
Գաղտնաբառ 

Գրանցվել
Մոռացե՞լ եք գաղտնաբառը
 
. . .
Նորություններ

1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-309

01/11/2017
Անշարժ գույքի գործարքների քանակի աճի տեմպը սեպտեմբերին նվազել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի սեպտեմբերին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16761 գործարք, ինչը 0,3 տոկոսով ավելի է օգոստոսի եւ 17,5 տոկոսով՝ 2016-ի սեպտեմբերի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը սեպտեմբերին օգոստոսի համեմատ նվազել է 4 տոկոսով, իսկ 2016-ի սեպտեմբերի համեմատ՝ աճել 15,1 տոկոսով: 4650 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 76,5 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 39,9 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 38,6 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 64,4 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Օգոստոսի համեմատ, 2017-ի սեպտեմբերին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 4,7 տոկոսով, իսկ նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ` 37,7 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0,2 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                               սեպտեմբեր 2016թ. սեպտեմբեր 2017թ.  օգոստոս 2016թ.



Կենտրոն                                   428250            452800             452800



Արաբկիր                                   357350            343500             342500



Քանաքեռ-Զեյթուն                    283150            267400             266500



Նոր-Նորք                                   254300            229700             229200



Ավան                                          261800            247500             247000



Էրեբունի                                    252350            236000             236000



Շենգավիթ                                  257750            241000             240000



Դավթաշեն                                 276900            252000             251500



Աջափնյակ                                 251100            227000             226250



Մալաթիա-Սեբաստիա              244200            231200             230000



Նուբարաշեն                             157500             156000             156000



Մարզերում սեպտեմբերին վաճառվել են 398 բնակարաններ, որոնց քանակը օգոստոսի համեմատ նվազել է 13,3 տոկոսով, իսկ 2016-ի սեպտեմբերի համեմատ՝ աճել 25,9 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի սեպտեմբերին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ է կազմել: Աբովյանում 1 քմ գինը 152 հազար հազար դրամ է, Գորիսում եւ Վաղարշապատում (Էջմիածնում)՝125 հազար դրամ, Եղեգնաձորում` 121 հազար դրամ, Նոր Հաճընում՝ 118 հազար դրամ, Դիլիջանում եւ Իջեւանում ` 110 հազար դրամ, Մարտունիում՝ 107 հազար դրամ, Եղվարդում՝ 106 հազար դրամ, Աշտարակում՝ 105 հազար դրամ, Մասիսում եւ Ջերմուկում՝ 99 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0,1 տոկոսով։



2017-ի սեպտեմբերին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 731 գործարք, որից 167-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 14,4 տոկոսով, իսկ մարզերում` 77,4 տոկոսով։ 2016-ի սեպտեմբերի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 51,8 տոկոսով, իսկ մարզերում`2,1 անգամ։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0,1 տոկոսով։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                  սեպտեմբեր 2016թ.        սեպտեմբեր 2017թ.         օգոստոս 2016թ.



Կենտրոն                                 476350                           476000                         476000



Արաբկիր                                 383200                           380000                         380000



Քանաքեռ Զեյթուն                  295000                           283100                         283100



Նորք Մարաշ                           319300                           300500                         300000



Ավան                                       270600                            262300                        262000



Էրեբունի                                 239750                            234130                        234130



Շենգավիթ                               255000                            230000                        230000



Դավթաշեն                              276100                            269100                        268050



Աջափնյակ                              250100                            240000                        240000



Մալաթիա-Սեբաստիա           238100                            234100                        234000



Նուբարաշեն                           150800                            150000                        150000



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 300 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 149 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 130 հազար դրամ, Ջերմուկը՝ 129 հազար դրամ, Գորիսը`128 հազար դրամ, Նոր Հաճնը` 126 հազար դրամ, Իջեւանը՝ 120 հազար դրամ, Գյումրին՝ 116 հազար դրամ, Եղեգնաձորը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել են 0,1 տոկոսով:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի սեպտեմբերին 2016-ի սեպտեմբերի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 9,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը՝ 1,4 տոկոսով:



2017-ի սեպտեմբերին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 356 գործարք, որից 297-ը Երեւանում՝ 24,8 տոկոսով ավելի օգոստոսի եւ 2,8 անգամ՝ 2016-ի սեպտեմբերի համեմատ:



Այսպիսով, սեպտեմբերին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների աճը շարունակվել է, բայց ավելի ցածր տեմպով քան օգոստոսին, իսկ գներն առայժմ էական փոփոխություններ չեն կրել:  



03/10/2017
Օգոստոսին անշարժ գույքի գործարքների քանակի աճ


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի օգոստոսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 16718 գործարք, ինչը 11,1 տոկոսով ավելի է հուլիսի եւ 11,2 տոկոսով՝ 2016-ի օգոստոսի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 16 տոկոսով, իսկ 2016-ի օգոստոսի համեմատ՝ 10,3 տոկոսով: 4842 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 74,3 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 38 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 39,4 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 66,6 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Հուլիսի համեմատ, 2017-ի օգոստոսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 6,3 տոկոսով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատ` 9,9 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա օգոստոսին հուլիսի համեմատ նվազել են 0,1 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                          օգոստոս 2016թ. օգոստոս 2017թ.  հուլիս 2016թ.



Կենտրոն                                   428250            452800             452800



Արաբկիր                                   357350            342500             342500



Քանաքեռ-Զեյթուն                    283150            266500             268000



Նոր-Նորք                                   254250            229200             230000



Ավան                                          261800            247000             248000



Էրեբունի                                    252350            236000             237000



Շենգավիթ                                  257700            240000             240000



Դավթաշեն                                 276850            251500             250000



Աջափնյակ                                 251100            226250             226250



Մալաթիա-Սեբաստիա              244200            230000              230000



Նուբարաշեն                              157450             156000             156000



Մարզերում օգոստոսին վաճառվել են 459 բնակարաններ, որոնց քանակը հուլիսի համեմատ աճել է 40,4 տոկոսով, իսկ 2016-ի օգոստոսի համեմատ՝ 19,9 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի օգոստոսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ է կազմել: Աբովյանում 1 քմ գինը 148 հազար հազար դրամ է, Գորիսում՝ 125 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)՝ 122 հազար դրամ, Նոր Հաճընում եւ Եղեգնաձորում` 120 հազար դրամ, Դիլիջանում` 111 հազար դրամ, Իջեւանում եւ Մարտունիում՝ 110 հազար դրամ, Եղվարդում՝ 106 հազար դրամ, Աշտարակում՝ 105 հազար դրամ, Մասիսում 100 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում հուլիսին հունիսի համեմատ նվազել են 0,2 տոկոսով։



2017-ի օգոստոսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 464 գործարք, որից 146-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի օգոստոսին հուլիսի համեմատ աճել է 14,1 տոկոսով, իսկ մարզերում` 28,7 տոկոսով։ 2016-ի օգոստոսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 36,4 տոկոսով, իսկ մարզերում`11,6 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի օգոստոսին հուլիսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                               օգոստոս 2016թ.         օգոստոս 2017թ.         հուլիս 2016թ.



Կենտրոն                                 476350                           476000                         476000



Արաբկիր                                 383200                           380000                         380000



Քանաքեռ Զեյթուն                  295000                           283100                         283100



Նորք Մարաշ                           319300                           300000                         300000



Ավան                                       270600                            262000                        262000



Էրեբունի                                 239750                            234130                        234130



Շենգավիթ                               255000                            230000                        230000



Դավթաշեն                              276100                            268050                        268050



Աջափնյակ                              250100                            240000                        240000



Մալաթիա-Սեբաստիա           238100                            234000                        234000



Նուբարաշեն                           150800                            150000                        150000



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 300 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 130 հազար դրամ, Ջերմուկը՝ 129 հազար դրամ, Գորիսը`128 հազար դրամ, Նոր Հաճնը` 126 հազար դրամ, Իջեւանը՝ 120 հազար դրամ, Գյումրին՝ 116 հազար դրամ, Եղեգնաձորը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները օգոստոսին հուլիսի համեմատ մնացել են անփոփոխ:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի օգոստոսին 2016-ի օգոստոսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում աճել է 23,6 տոկոսով, աճուրդով վաճառքներինը՝ 46,3 տոկոսով:



2017-ի օգոստոսին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 324 գործարք, որից 238-ը Երեւանում՝ 4 տոկոսով պակաս հուլիսի եւ 2 անգամ ավելի՝ 2016-ի օգոստոսի համեմատ:



Այսպիսով, օգոստոսին Հայաստանի անշարժ գույքի շուկայում գործարքների աճ է արձանագրվել ինչպես նախարոդող ամսվա, այնպես էլ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ: Գներն էապես չեն փոխվել: 



31/08/2017
Հուլիսին ավելացել են հիպոթեկային գործարքները


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի հուլիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15048 գործարք, ինչը 3,4 տոկոսով պակաս է հունիսի եւ 7,2 տոկոսով ավելի՝ 2016-ի հուլիսի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը հուլիսին հունիսի համեմատ նվազել է 6,8 տոկոսով, իսկ 2016-ի հուլիսի համեմատ՝ աճել 4,2 տոկոսով: 4175 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 42,9 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 40,1 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 64 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Հունիսի համեմատ, 2017-ի հուլիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 5,6 տոկոսով, իսկ նախորդ տարվա հուլիսի համեմատ` աճել 5,1 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա հուլիսին հունիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                              հուլիս 2016թ. հուլիս 2017թ.  հունիս 2016թ.



Կենտրոն                                   428250            452800             451500



Արաբկիր                                   357350            342500             341050



Քանաքեռ-Զեյթուն                   283150            268000             268000



Նոր-Նորք                                   254250            230000             230000



Ավան                                          261700            248000             248000



Էրեբունի                                    252350            237000             237000



Շենգավիթ                                  257700            240000             240000



Դավթաշեն                                 276750            250000             250000



Աջափնյակ                                 251000            226250             226250



Մալաթիա-Սեբաստիա              244100            230000              230000



Նուբարաշեն                             157350             156000             156000



Մարզերում հուլիսին վաճառվել են 327 բնակարաններ, որոնց քանակը հունիսի համեմատ նվազել է 11,9 տոկոսով, իսկ 2016-ի հուլիսի համեմատ՝ աճել 9,4 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի հուլիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ է կազմել: Աբովյանում 1 քմ գինը 148 հազար հազար դրամ է, Գորիսում՝ 125 հազար դրամ, Վաղարշապատում (Էջմիածնում)՝ 122 հազար դրամ, Նոր Հաճընում եւ Եղեգնաձորում` 120 հազար դրամ, Դիլիջանում` 111 հազար դրամ, Իջեւանում եւ Մարտունիում՝ 110 հազար դրամ, Եղվարդում՝ 106 հազար դրամ, Աշտարակում՝ 105 հազար դրամ, Մասիսում 100 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում հուլիսին հունիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով։



2017-ի հուլիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 375 գործարք, որից 128-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի հուլիսին հունիսի համեմատ աճել է 11,3 տոկոսով, իսկ մարզերում` նվազել 9,2 տոկոսով։ 2016-ի հուլիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 15,3 տոկոսով, իսկ մարզերում`նվազել 20,5 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի հուլիսին հունիսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                               հուլիս 2016թ.          հուլիս 2017թ.         հունիս 2016թ.



Կենտրոն                                 476350                           476000                         476000



Արաբկիր                                 383200                           380000                         380000



Քանաքեռ Զեյթուն                 295000                           283100                         283100



Նորք Մարաշ                          319300                           300000                         300000



Ավան                                       270600                            262000                        262000



Էրեբունի                                 239750                            234130                        234130



Շենգավիթ                               255000                            230000                        230000



Դավթաշեն                              276100                            268050                        268050



Աջափնյակ                              250100                            240000                        240000



Մալաթիա-Սեբաստիա           238100                            234000                        234000



Նուբարաշեն                           150800                            150000                        150000



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 300 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 130 հազար դրամ, Ջերմուկը՝ 129 հազար դրամ, Գորիսը`128 հազար դրամ, Նոր Հաճնը` 126 հազար դրամ, Իջեւանը՝ 120 հազար դրամ, Գյումրին՝ 116 հազար դրամ, Եղեգնաձորը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները հուլիսին հունիսին համեմատ մնացել են անփոփոխ:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի հուլիսին 2016-ի հուլիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում նվազել է 7,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը՝ աճել 83,3 տոկոսով:



2017-ի հուլիսին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 308 գործարք, որից 248-ը Երեւանում՝ 51,2 տոկոսով ավելի հունիսի եւ 2,2 անգամ ավելի՝ 2016-ի հուլիսի համեմատ:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում հուլիսին նախորդ ամսվա համեմատ էական փոփոխություններ չեն արձանագրվել ոչ գործարքների քանակի, ոչ գների առումով, բայց էապես ավելացել են հիպոթեկային գործարքները: 



28/07/2017
Հունիսին անշարժ գույքի գործարքների քանակի աճի միտումը պահպանվել է


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի հունիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15581 գործարք, ինչը 0,8 տոկոսով պակաս է մայիսի եւ 5,1 տոկոսով ավելի՝ 2016-ի հունիսի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը հունիսին մայիսի համեմատ աճել է 0,7 տոկոսով, իսկ 2016-ի հունիսի համեմատ՝ 17,5 տոկոսով: 4480 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73,5 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 41,4 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 39 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 64,8 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Մայիսի համեմատ, 2017-ի հունիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում նվազել է 0,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ` աճել 26,1 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա հունիսին մայիսի համեմատ աճել են 0,1 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                              հունիս 2016թ. հունիս 2017թ.  մայիս 2016թ.



Կենտրոն                                   428250            451500             450000



Արաբկիր                                   357300            341050              340000



Քանաքեռ-Զեյթուն                    283100            268000              268000



Նոր-Նորք                                   254200            230000             230000



Ավան                                          261700            248000             247600



Էրեբունի                                    252350            237000             237000



Շենգավիթ                                  257700            240000             240000



Դավթաշեն                                 276750            250000             250000



Աջափնյակ                                 251000            226250             226250



Մալաթիա-Սեբաստիա              244100            230000              230000



Նուբարաշեն                             157350             156000             156000



Մարզերում հունիսին վաճառվել են 371 բնակարաններ, որոնց քանակը մայիսի համեմատ աճել է 13,1 տոկոսով, իսկ 2016-ի հունիսի համեմատ՝ 19,3 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի հունիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ է կազմել: Աբովյանում 1 քմ գինը 147 հազար հազար դրամ է, Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Գորիսում՝ 125 հազար դրամ, Նոր Հաճընում եւ Եղեգնաձորում` 120 հազար դրամ, Իջեւանում 110 հազար դրամ, Մարտունիում՝ 109 հազար դրամ, Աշտարակում 105 հազար դրամ, Եղվարդում՝ 102 հազար դրամ, Արմավիրում եւ Դիլիջանում` 100 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում հունիսին մայիսի մնացել են անփոփոխ։



2017-ի հունիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 387 գործարք, որից 115-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի հունիսին մայիսի համեմատ նվազել է 5 տոկոսով, իսկ մարզերում` աճել 4,6 տոկոսով։ 2016-ի հունիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 12,8 տոկոսով, իսկ մարզերում`նվազել 1,5 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի հունիսին մայիսի համեմատ մնացել են անփոփոխ։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                               հունիս 2016թ.          հունիս 2017թ.         մայիս 2016թ.



Կենտրոն                                 476350                           476000                         476000



Արաբկիր                                 383200                           380000                         380000



Քանաքեռ Զեյթուն                  295000                           283100                         283100



Նորք Մարաշ                           319300                           300000                         300000



Ավան                                       270600                            262000                        262000



Էրեբունի                                 239750                            234130                        234130



Շենգավիթ                               255000                            230000                        230000



Դավթաշեն                              276100                            268050                        268050



Աջափնյակ                              250100                            240000                        240000



Մալաթիա-Սեբաստիա           238100                            234000                        234000



Նուբարաշեն                           150800                            150000                        150000



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 300 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 130 հազար դրամ, Ջերմուկը՝ 129 հազար դրամ, Գորիսը`128 հազար դրամ, Նոր Հաճնը` 126 հազար դրամ, Իջեւանը՝ 120 հազար դրամ, Գյումրին՝ 116 հազար դրամ, Եղեգնաձորը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները հունիսին մայիսի համեմատ նվազել են 0,1 տոկոսով:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի հունիսին 2016-ի հունիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում աճել է 18,3 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`նվազել 3,4 տոկոսով:



2017-ի հունիսին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 224 գործարք, որից 164-ը Երեւանում՝ 5,7 տոկոսով պակաս մայիսի եւ 69,1 տոկոսով ավելի՝ 2016-ի հունիսի համեմատ:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում հունիսին հիմնականում պահպանվել է մայիսին արձանագրված գործարքների քանակի աճի միտումը:  



06/07/2017
Անշարժ գույքի գործարքների քանակի նկատելի աճ մայիսին


Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ շուկայի վերլուծության տվյալների համաձայն, 2017-ի մայիսին, Հայաստանի անշարժ գույքի շուկայում իրականացվել է 15708 գործարք, ինչը 39,1 տոկոսով ավելի է ապրիլի եւ 7,2 տոկոսով՝ 2016-ի մայիսի գործարքների քանակի համեմատ։ Միայն օտարման գործարքների քանակը մայիսին ապրիլի համեմատ աճել է 38,5 տոկոսով, իսկ 2016-ի մայիսի համեմատ՝ 23,8 տոկոսով: 4451 օտարման գործարքներից առքուվաճառքներինը կազմել է 73 տոկոսը։ Մնացածը նվիրատվություններն ու փոխանակություններն են։ Անշարժ գույքի օտարման գործարքների քանակի 43,3 տոկոսն արձանագրվել է Երեւանում, իսկ օտարված անշարժ գույքի 37,7 տոկոսը բնակարաններն են:



Մայրաքաղաքում առքուվաճառքի գործարքների 59,9 տոկոսն արձանագրվել է բազմաբնակարան շենքերի բնակարանների նկատմամբ։ Ապրիլի համեմատ, 2017-ի մայիսին բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 47,2 տոկոսով, իսկ նախորդ տարվա մայիսի համեմատ` 23,8 տոկոսով։



Բնակարանների շուկայական միջին գները դրամով արտահայտված Երեւանում այս տարվա մայիսի ապրիլի համեմատ նվազել են 0,2 տոկոսով։ Ըստ վարչական շրջանների, Երեւանում բնակարանների 1 քմ մակերեսի միջին շուկայական գները այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                  Միջին գները(դրամ)



                                              մայիս 2016թ. մայիս 2017թ.  ապրիլ 2016թ.



Կենտրոն                                   428000            450000             427000



Արաբկիր                                   357000            340000              330000



Քանաքեռ-Զեյթուն                    283100            268000              270000



Նոր-Նորք                                   254150            230000             240000



Ավան                                          261500            247600              255000



Էրեբունի                                    252300            237000              240000



Շենգավիթ                                  257600            240000              241000



Դավթաշեն                                 276550            250000             250200



Աջափնյակ                                 250900            226250             242000



Մալաթիա-Սեբաստիա              244000            230000             230000



Նուբարաշեն                             157250             156000            156000



Մարզերում մայիսին վաճառվել են 328 բնակարաններ, որոնց քանակը ապրիլի համեմատ աճել է 68,2 տոկոսով, իսկ 2016-ի մայիսի համեմատ՝ 6,2 տոկոսով:



Երեւանից հետո, ամենաթանկ բնակարանները 2017-ի մայիսին եղել են Ծաղկաձորում, որտեղ 1 քմ մակերեսի շուկայական գինը կազմել է 288 հազար դրամ։ է կազմել: Աբովյանում 1 քմ գինը 147 հազար հազար դրամ է, Վաղարշապատում (Էջմիածնում) եւ Գորիսում՝ 125 հազար դրամ, Նոր Հաճընում եւ Եղեգնաձորում` 120 հազար դրամ, Իջեւանում 110 հազար դրամ, Մարտունիում՝ 109 հազար դրամ, Աշտարակում 105 հազար դրամ, Եղվարդում՝ 102 հազար դրամ, Արմավիրում եւ Դիլիջանում` 100 հազար դրամ 1 քմ դիմաց ցուցանիշներով։ Բնակարանների միջին գները մարզերում մայիսի ապրիլի համեմատ նվազել են 3,3 տոկոսով։



2017-ի մայիսին Հայաստանում գրանցվել է անհատական տների առքուվաճառքի 381 գործարք, որից 121-ը՝ Երեւանում։ Մայրաքաղաքում անհատական տների առքուվաճառքի գործարքների քանակը 2017-ի մայիսին ապրիլի համեմատ աճել է 40,7 տոկոսով, իսկ մարզերում` 17,1 տոկոսով։ 2016-ի մայիսի համեմատ անհատական բնակելի տների առուվաճառքի գործարքների քանակը Երեւանում աճել է 18,6 տոկոսով, իսկ մարզերում` 15 տոկոսով։



Միջինացված՝ 250 քմ շինության մակերես եւ 400 քմ տնամերձ ունեցող անհատական տների 1 քմ-ի միջին գները (ներառյալ տնամերձի միավորի գինը) 2017-ի մայիսին ապրիլի համեմատ նվազել են 0,4 տոկոսով։ Ըստ Երեւանի վարչական շրջանների, գներն այսպիսին են եղել.



Վարչական շրջաններ                         Միջին գները  /դրամ/



                                               մայիս 2016թ.          մայիս 2017թ.         ապրիլ 2016թ.



Կենտրոն                                 476100                           476000                         476000



Արաբկիր                                 383000                           380000                         380000



Քանաքեռ Զեյթուն                  295000                           283100                         285000



Նորք Մարաշ                           319200                           300000                         300000



Ավան                                       270500                            262000                        263000



Էրեբունի                                 239750                            234130                        235100



Շենգավիթ                               255000                            230000                        230000



Դավթաշեն                              276000                            268050                        270000



Աջափնյակ                              250100                            240000                        245000



Մալաթիա-Սեբաստիա           238100                            234000                        236000



Նուբարաշեն                           150800                            150000                        150000



Մարզերում միջինացված են 200 քմ շինության եւ 1000 քմ տնամերձ մակերեսով անհատական տների վերաբերյալ գները։ Ամենաթանկ անհատական տները Երեւանից հետո դարձյալ Ծաղկաձորում են` 1 քմ-ն 300 հազար դրամ։ Երկրորդը Աբովյանն է 1 քմ-ն 155 հազար դրամ, երրորդը Վաղարշապատը, որտեղ 1 քմ-ն կազմել է 150 հազար դրամ։ Ապա գալիս են Աշտարակը 132 հազար դրամ, Ջերմուկը՝ 129 հազար դրամ, Գորիսը`128 հազար դրամ, Նոր Հաճնը` 126 հազար դրամ, Իջեւանը՝ 120 հազար դրամ, Գյումրին` 118 հազար դրամ, Եղեգնաձորը` 114 հազար դրամ 1 քմ դիմաց: Անհատական տների միջին գները մայիսին ապրիլի համեմատ նվազել են 1 տոկոսով:



Հողի շուկայում հետեւյալ պատկերը հետեւյալն է՝ 2017-ի մայիսին 2016-ի մայիսի համեմատ, հողերի առուվաճառքի գործարքների քանակն Հայաստանում աճել է 13,5 տոկոսով, աճուրդով վաճառքներինը`նվազել 8,7 տոկոսով:



2017-ի մայիսին Հայաստանի հանրապետությունում իրականացվել է հիփոթեքային գրավադրման 174 գործարք, որը 48,7 տոկոսով ավելի է ապրիլի եւ 28,8 տոկոսով 2016-ի մայիսի համեմատ:



Այսպիսով, Հայաստանի անշարժ գույքի շուկայում մայիսին արձանագրվել է գործարքների  քանակի նկատելի աճ, միչնդեռ գներ շարունակել են նվազել:  



1-5 | 6-10 | 11-15 | 16-20 | 21-25 | 26-30 | 31-35 | 36-40 | 41-45 | 46-50 | 51-55 | 56-60 | 61-65 | 66-70 | 71-75 | 76-80 | 81-85 | 86-90 | 91-95 | 96-100 | 101-105 | 106-110 | 111-115 | 116-120 | 121-125 | 126-130 | 131-135 | 136-140 | 141-145 | 146-150 | 151-155 | 156-160 | 161-165 | 166-170 | 171-175 | 176-180 | 181-185 | 186-190 | 191-195 | 196-200 | 201-205 | 206-210 | 211-215 | 216-220 | 221-225 | 226-230 | 231-235 | 236-240 | 241-245 | 246-250 | 251-255 | 256-260 | 261-265 | 266-270 | 271-275 | 276-280 | 281-285 | 286-290 | 291-295 | 296-300 | 301-305 | 306-309

Նախագծի մասին  |  Կայքի պայմանները  |  Հայտարարությունների տեղադրումը  |  Գովազդի գները  |  Հետադարձ կապ
"CITY" STUDIO Made in "CityStudio".   © Copyright by REA.AM 2009-2017.
Բոլոր իրավունքները պաշտպանված են: