Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը Հայաստանում
1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար գույքահարկը հաշվարկվում է հետեւյալ տարեկան դրույքաչափերով`
1) մինչեւ 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
- 1-ից 120 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ,
- 121-ից 250 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 300 դրամ,
ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ,
- 251 եւ ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 500 դրամ,
ինչպես նաեւ 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր մեկ ձիաուժի համար լրացուցիչ` 1000 դրամ.
2) 10 եւ ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների եւ բեռնատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
- 1-ից 200 ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 100 դրամ,
- 201 եւ ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի դիմաց` 200 դրամ: |